28 02 2024

Արտակարգ դեպքե՞ր են, թե՞ թատրոն, թե՞ նոր ռազմական թատերաբեմ. Զարուհի Փոստանջյան

Արտակարգ դեպքե՞ր  են, թե՞ թատրոն, թե՞ նոր ռազմական թատերաբեմ. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտակարգ դեպքե՞ր  են, թե՞ թատրոն, թե՞ նոր ռազմական թատերաբեմ

Մուլյաժների մասին

Օրեր առաջ Ոստիկանությունը միմիանց հաջորդող տեղեկություններ էր ստացել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցում շենքերի մոտ պայթուցիկ է տեղադրված։ 

Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ հայտնաբերվածը նրա աշխատակիցները վերցել և տարել էին ներս` գրասենյակ, իսկ ՔՊ-ի գրասենյակի մոտ հայտնաբերվածը աշխատակիցը ձեռք չէր տվել, այլ սպասել էր ոստիկանների միջամտությանը: 

Առ այսօր այդ սարքերը` ըստ ոստիկանության կեղծ պայթուցիկները (մուլյաժները) տեղադրողները չեն հայտնաբերվել: Մինչդեռ` այդ  տարածքը ամբողջովին գտնվում է հարյուրավոր տեսախցիկների սպասարկման ներքո: Այսինքն` տեղադրողին հայտնաբերելը ժամերի հարց էր:

Խրամատների և հռթիռների (հակահրթիռային համակարգերի) մասին

Ոստիկանությունը ստանալով լուր Երևանի մատույցներում` Ավան վարչական շրջանում և Երևան-Արմավիր սահմանին փորված խրամատներից և տեղադրված  հրթիռների (հակահրթիռային համակարգերի) մասին լռում է: Չի գնում այդ վայրը և չի տրամադրում պարզաբանում կատարվածի վերաբերյալ: 

Հ.Գ.

Մենք  պետք է հասկանանք, որ մեր շրջակա միջավայրը ենթարկվել է բացարձակ փոփոխության: Խրամատները Երևանում են: Թեժ պատերազմական փուլը մտնում է Երևանի տարածք: Խորհուրդ եմ տալիս գնալ և ուսումնասիրել Ավան վարչական շրջանում գտնվող խրամատները` Երևանի Բուսաբանական այգուց շուրջ 5 կիլոմետր դեպի արևելք հեռավորության վրա, Մ 15 մայրուղուց շուրջ 2 կիլոմետր դեպի արևելք հեռավորության վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ