Զինկոմ է կալանավորվել. նա փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է․ «Հրապարակ»

27 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 2 շաբաթ առաջ կաշառքի գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ Վայոց ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը։ Բանակի թեման քարոզչական դրոշակ դարձրած իշխանականները խնամքով թաքցնում են այդ փաստը, քանի որ Գրիգորյանն ամուր թիկունք ունի վերեւներում։ Նա ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գեւորգ Գրիգորյանի եղբայրն է։

Կալանավորվածը, ըստ լուրերի, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Գագիկ Գրիգորյանը, ըստ տեղացիների, զինվորական ճանապարհ չի անցել, ասում են՝ գնդապետի կոչումն էլ ստացել է իր կապերի շնորհիվ, ավելի շատ գործարարությամբ է զբաղվել։

Ղեկավարությունն ու մտերիմները հույս ունեն, որ նա շուտով վերադառնալու է իր պաշտոնին, այդ պատճառով փոխարինող չեն նշանակել, սակայն երկու շաբաթ է՝ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որեւէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում զինկոմիսարիատից վերցնել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք՝ ՄԱԿ-ի...

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես. Սասունյան

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես. Սասունյան

Տարիների ընթացքում ես հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են հայկական հարցերի վերաբերյալ իմ շաբաթական վերլուծությունները վերահրատարակվել կամ հակադարձվել ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների կողմից։ Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ, արտասովոր էր։...

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցներն օգտագործվում են որպես անարդար մրցակցության գործիք։ Ի վերջո, սա հանգեցնում է լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են այդ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը գազի համաշխարհային...

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանային բոլոր խնդիրները՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքիանը նշել է, որ...

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա,...