«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է։
Կալանքի միջնորդությունը քննվել է երեկ երեկոյան՝ 21:30-ին, կեսգիշերն անց՝ հրապարակվել է վճիռը։
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին։






