5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են․ ՔԿ

8 Սեպտեմբերի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության  ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան:

Նախաքննության փուլում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նրանց նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը):

Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն և Դ.Բ.-ն կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator

«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator

Բրիտանական The Spectator ամսագիրը գրում է, որ Ուկրաինան պարտվում է պատերազմում, իսկ Կիևի համար ամենալուրջ ռազմավարական ճգնաժամը կապված է արևմտյան դաշնակիցների կողմից թույլ տրված երեք հիմնական ձախողումների հետ։ Առաջին՝ Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ երկրներ խոսում էին...

Առաջարկում եմ չգնալ քայլերի, որի համար հետո պատասխան եք տալու. Լևոն Քոչարյանը՝ իրավապահներին

«Այս վերջին օրերին համեմատություն եմ անում 2018 թվականի հետ, երբ այն ժամանակ էլ կալանք կար, այս ապօրինի հետապնդումները կային։ Իսկապես պատկերն այս առումով՝ աջակցության, մարդկանց ընկալման տեսանկյունից, տրամագծորեն տարբեր էր։ Շատ լուրջ...

Հերթական անգամ հրապարակել են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, անունները՝ ոչ

Հերթական անգամ հրապարակել են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, անունները՝ ոչ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել. «հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝...

Կայացված որոշումները մենք դիտարկում ենք որպես ակնհայտ ապօրինի և հանցավոր․ Հովհաննես Խուդոյան

«Այս ընթացքում նախագահի դեմ կայացված որոշումները  բողոքարկման գործընթացում են։ Ակնկալում ենք, որ հաջորդ ատյաններում դատարանները, որոնք քննելու են այս գործերը, առաջնորդվելու են օրենքի տառով և չեն կրկնելու իրենց նախորդների օրինակները,...

Կայա Կալասը կոչ է անում ավելացնել ռազմական օգնությունը Կիևին

Կայա Կալասը կոչ է անում ավելացնել ռազմական օգնությունը Կիևին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության միջոցների ավելացումը կարող է նպաստել պատերազմի ավարտին։ Կալասը ԵՄ երկրների...