Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու․ Սամվել Կարապետյան

18 Մարտի, 2026

Այսօր՝ մարտի 18-ին, Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ ցուցադրվել է Սամվել Կարապետյանի՝ արհեստական բանականությամբ գեներացված ուղերձը։

«Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու: Հանրահայտ կանոն է, պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ, թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը: Խաղաղությունը չեն աղերսում, այն պահում են ուժով: Ես հաճախ եմ մտածում, ինչպես կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ ծառայության տարիքին հասնելը լինի վստահության, ոչ թե վախի պատճառ, մենք մշակել ենք ուժեղ խաղաղություն համակարգային ծրագիր՝ անվտանգության և դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ: Այս ուղղությամբ մեր աշխատանքն ունի 3 հիմնական ուղղություն՝ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն և տնտեսական անկախություն: Հենց այս համակարգային ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան: Հայրենիքը սկսվում է սահմանից, հայրենիքի նկատմամբ սերը ևս: Հետևաբար, Հայաստանի սահմանները պետք է լինեն անկոտրում և անխախտ։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները, անօդաչու հետախուզությունը և արհեստական բանականության վերլուծությունը հնարավորություն են տալու մեր սահմանները պահել անառիկ, իսկ մեր զինվորներին պաշտպանված։

Հայ ժողովրդին պատուհասած վերջին պատերազմները ցավալիորեն ապացուցեցին՝ դու չես կարող հաղթել հողի վրա, եթե երկինքդ պաշտպանված չէ։ Մեր օրոք Հայաստանի երկինքը պաշտպանված է լինելու գերժամանակակից, բազմաշերտ, հակաօդային և հակադրոնային համակարգերով։ Ուժեղ Հայաստանում զինվորական ծառայության հենքը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմով, տեխնոլոգիապես արագ զարգացող և առաջադեմ բանակը։ Այդ արժանապատիվ զինծառայությունը և դրանից հետո զինծառայողին արժանավայել կյանքը մեզ համար առաջնահերթություն է։ Հայաստանը կխոսի աշխարհի հետ վստահ, ուժեղի դիրքից, մեր արտաքին քաղաքականությունը կլինի պրագմատիկ, հավասարակշռված, Արևելքի և Արևմուտքի միջև մեր վարած բանակցությունները կլինեն հստակ, պահպանելով մեր կարմիր գծերը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր ռազմավարական գործընկերների հետ, միաժամանակ՝ խորացնելով կապերը այլ գերտերությունների ու երկրների հետ։ 30 տարի բիզնեսում ինքս նախ սովորել և իրացրել եմ հմտություններս բանակցելու ուժերի դիրքերից, հաստատել եմ կապեր աշխարհի տարբեր կենտրոններում, այդ փորձը ու միջազգային կապերը ծառայեցնելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Մեր թիմն արդեն աշխատում է սփյուռքի հետ՝ վերածելով հուզական աջակցություն։

Տարածաշրջանի հետ մեր կապերը կհիմնվեն փոխշահավետության սկզբունքի վրա, ոչ թե միակողմանի զիջումների։ Խաղաղությունը ձեռք չի բերվում թուլությամբ, այլ ամրագրվում է ուժով։ Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, մնայուն խաղաղություն։ Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքակիրթ քաղաքականությունը: Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու, նա այն կկառուցի սեփական ուժերով, թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, Հայաստանը չի կարող լռեցվել, այլևս թույլ չենք լինելու»,- նշել է Սամվել Կարապետյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...