ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Մարզպետը հայտնել է Լենինգրադի մարզի տարածքում արդեն 135 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ինչպես նշել է մարզի ղեկավարը, Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է 135 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
«Գրանցվել է ԱԹՍ-ի բեկորների անկում Գատչինայի բազմաբնակարան բնակելի շենքի վրա։ Լոմոնոսովի շրջանի Նովոսելյե բնակավայրում վնասվել է կայանված 55 ավտոմեքենա։ Արձանագրվել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ։ Մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ, և էլեկտրամատակարարումն օպերատիվորեն վերականգնվում է։ Այս պահին Յանինոյում երկու տրանսֆորմատորային ենթակայան շարունակում է անջատված մնալ», — գրել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։






