ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով

7 Մարտի, 2025

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։  Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։

«Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», — իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Atlantic ամսագիրը։ Պարբերականի տվյալներով՝ մասնավոր զրույցներում Թրամփ կրտսերը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում...

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները, որոնք Զելենսկին ներկայացրել է Օսլոյում կայացած հանդիպման ժամանակ: Գրում է BBC-ն։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կրկին...

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել։ «Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ»,–...

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։ Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ...

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին,...