ԵԽ պատգամավորը Անկարային կոչ է արել սահմանային հարցերն առանձնացնել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից

25 Փետրվարի, 2025

 

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այս մասին Ուշակովսը ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։

«Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»,-ասաց Ուշակովսը:

2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Չնայած դրանից հետո երկու երկրների հատուկ բանագնացների, արտաքին գործերի նախարների և ղեկավարների միջև տեղի ունեցած մի շարք հանդիպումներին՝ մինչ այս պահն առարկայական տեղաշարժեր այս ուղղությամբ չկան, իսկ Թուրքիան դրանից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։

Նմանատիպ նյութեր

Արձանագրենք հստակ փաստ՝ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում․ Արամ Վարդևանյան

«Ես նաև ստացել եմ արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերում է հենց տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը, դրա նախաձեռնմանը, նախաձեռնող կոնկրետ դատավորի անուն-ազգանունը,...

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղոդմամբ, ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի նկատմամբ շինծու քրգործով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու...

Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ

Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ

Իրանի հետ զինադադարի հասնելուց հետո Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Նյու Յորք նահանգի Նազարեթ համալսարանի պատմության, քաղաքագիտության և իրավունքի պրոֆեսոր Թիմոթի Նիլանդը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները,...