Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին

18 Հունիսի, 2025

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE) պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին Մալխասյանց փաստաբանական գրասենյակում կատարված խուզարկության և առգրավման դեպքի կապակցությամբ՝ իր մտահոգությունը հայտնելով Հայաստանում փաստաբանների մասնագիտական իրավունքների խախտումների մասին հաղորդումների առնչությամբ, հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։

Մասնավորապես, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել փաստաբանի գաղտնիքը խախտող բոլոր գործողությունների անհապաղ դադարեցումը,  բոլոր առգրավված նյութերի անհապաղ վերադարձը, փաստաբանների անվտանգ և անկախ մասնագիտական գործունեության իրականացումը՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները:

CCBE-ն նաև հիշեցնում է, որ բոլոր փաստաբանները պետք է կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ առանց վախենալու հաշվեհարդարից, խոչընդոտներից, սպառնալիքներից կամ հետապնդումներից՝ արդարադատության իրականացման անկախությունն ու ամբողջականությունը և օրենքի գերակայությունը պահպանելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատը սույն թվականի հունիսի 12-ին դիմել էր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին, վերջիններիս ուշադրությունը հրավիրելով օրեր առաջ Մալխասյանց իրավաբանական գրասենյակում կատարված խուզարկության դեպքին:

Նմանատիպ նյութեր

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել...

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել...

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և...

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Հայտնում են Շախմատի...

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...