Եվրոպական խորհրդարանը կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ գերիներին. բանաձև

9 Հոկտեմբերի, 2026

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Եվրոպական խորհրդարանը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,-ասված է բանաձևում։

Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայներով։ Հայ գերիների վերաբերյալ դրույթները վերջնական տեքստում ներառվել են բանաձևի համահեղինակ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի ջանքերի շնորհիվ։

Քվեարկությունից հետո Մեզյուրը խիստ քննադատել է Եվրամիությանը՝ Ադրբեջանին ուղղված իր բազմակի դատապարտումները կոնկրետ գործողություններով չամրապնդելու համար։ Նա զգուշացրել է, որ վտանգված է ԵՄ-ի վստահելիությունը, և կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Բաքվի հետ բոլոր հարաբերությունները խստորեն պայմանավորել մարդու իրավունքների պահպանմամբ։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը ցավում է ԵՄ ներկայացուցիչների կողմից Ադրբեջան կատարած վերջին բարձր մակարդակի այցելությունների ժամանակ քաղբանտարկյալների հարցերը հրապարակայնորեն չբարձրաձայնելու և նրանց ազատ արձակումը պահանջելու համար։ Զգուշացնում է, որ նման լռությունը կարող է խաթարել ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության հեղինակությունը։ Պնդում է, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հետագա խորացումը պայմանավորված լինի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց անհապաղ ազատ արձակմամբ և անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների դադարեցմամբ։ Կոչ է անում Ադրբեջանին լիովին կատարել ՄԻԵԴ-ի որոշումները քաղաքական դրդապատճառներով հետապնդումների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչը գումար շորթելու նպատակով անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը. նա ձերբակալվել է

Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչը գումար շորթելու նպատակով անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը. նա ձերբակալվել է

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մի տղամարդ անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գտնվում է վտանգավոր գոտում։ Ահազանգով նշված վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ...

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Նոյեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը, որի ձեռամբ...

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը: Նա ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961–ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975–ին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։ 1961–1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ...

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Հայաստանում նոյեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբաները նաև կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 20-25 մ/վ։ Այս մասին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա...

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համակարգչային աջակցությամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Մյախարեթ – IV»։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Միջոցառումն անցկացվում է Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում։ Ադրբեջանի...