Եվ նորից պետական պարտքի մասին․ Փաշինյանի տնտեսական նվաճումների մասին փչված փուչիկը պայթել է․ պատգամավոր

18 Նոյեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պարտատերերին․․․․

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած վերջին բյուջեն։ Ես այդ բյուջեն կոչում եմ «ձախողումների ամփոփման բյուջե», քանի որ այս բյուջեն ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի համարյա 8 տարիների ձախողումները։ 2026 թվականին կառավարությունը խոստանում է ապահովել 5.4% տնտեսական աճ։
Նախորդ տարի այս օրերին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2025 թվականի համար խոստանում էր 5.5% աճ, մինչդեռ այսօր աճի սպասումը պակասացրել են մինչև 5.2%։ Այսինքն, հենց ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավարված դրական գործոնները սկսեցին չեզոքանալ, սկսեց նվազել նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպը։
5.2-5.5% տնտեսական աճը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի տնտեսական աճի ու իրենց տնտեսական նվաճումների մասին փչված փուչիկը պայթել է։ Համեմատության համար հիշեցնեմ, որ 2000-2008 թվականներին Հայաստանի տնտեսության տարեկան միջին աճը կազմել էր 11%:
Լավ, իսկ այդ 5.2-5.5% տնտեսական աճն ինչի՞ հաշվին է ապահովվել։ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ։ 2017 թվականի տարեվերջին պետական պարտքը կազմում էր ընդամենը 7 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025-ի տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ կամ կենտրոնաան բանկի այսօրվա փոխարժեքով՝ 15 միլիարդ 232 միլիոն դոլար։ 2026 թվականի տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 տրիլիոն 569 միլիարդ դրամ կամ բյուջեի նախագծի հաշվարկներում կիրառված փոխարժեքով՝ մոտ 17 միլիարդ 170 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ 2017 թվականի համեմատ պետական պարտքը կավելանա 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐով։
2026 թվականին բյուջեի եկամուտները կազմելու են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ։ Այսինքն՝ մեր պետական պարտքն ավելի քան կրկնակի անգամ մեծ է լինելու մեր ստացած եկամուտներից։ Գալիք ֆինանսական տարում կառավարությունը պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրիլիոն 53 մլրդ դրամ, որից 629.8 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 423.2 մլրդ դրամը՝ տոկոսավճարները։ 423.2 մլրդ դրամ միայն տոկոս…. Համեմատության համար նշեմ, որ առողջապահության բյուջեն 212 միլիարդ է, կրթության բյուջեն՝ 361մլրդ, սոցիալական բյուջեն (կենսաթոշակները հանած)՝ ընդամենը 315 մլրդ, տնտեսական ոլորտինը՝ 285.9 մլրդ։
Փաստացի ի՞նչ է ստացվում։ Աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարվում է պարտատերերին։ Պատկերացրեք մի ընտանիք, որի ամսական եկամուտը 250,000 դրամ է, տարեկան՝ 3 մլն դրամ։
Ենթադրենք, որ ընտանեկան եկամուտը ձևավորվում է աշխատավարձից և ներդրումներից ստացված եկամտից։ (Ենթադրենք, որ ներդրումների հիմնական աղբյուրը պարտքն է:) Եվ ահա այդ 3 մլն դրամից 1 մլն դրամը գնում է պարտքը փակելուն։ Պարտք էլ վերցնում ես, որովհետև տարեկան ծախսդ 3.6 մլն դրամ է (ամսական 300,000 դրամ)։ Պարտք ես վերցնում, որ մի քիչ ավելի լավ ապրես, մի քիչ էլ ներդրում անես, որ ավել փող գա։ Բայց պարտքը փակելու հետևանքով ավելի քիչ որակյալ սնունդ ես գնում, ավելի քիչ հագուստ ես գնում, երեխաներին չես կարողանում պարապելու տաս, իսկ հանգստանում ես միայն ծովը հեռուստացույցով տեսնելով։ Այսինքն՝ պարտք փակելու պատճառով ավելի վատ ես ապրում։
Պարտքի այս հսկայական բեռը շալակելուց առաջ պարզ չէ՞, որ պետք է վերլուծել, թե ինչ լրացուցիչ տնտեսական աճ/բարեկեցություն ենք ստանում պարտքով վերցրած ամեն լումայի դիմաց և որքա՞ն է մեր բարեկեցությունը նվազում պարտքը փակելու պատճառով։ Հիշեցնեմ, պարտքը մյուս տարի հատելու է 17 մլրդ դոլարի շեմը։ Ավելի պարզ. միթե՞պետք չէ գնահատել պարտքի զուտ ազդեցությունը։ Իհարկե պետք է։ Վերադառնանք ընտանեկան բյուջեի օրինակին։
Պատկերացրեք, որ առանց պարտք ընտանեկան եկամուտը կկազմեր ընդամենը տարեկան 2.8 մլն դրամ, բայց պարտքի տեսքով փող տանից «դուրս չէր գա»։ Այո, բյուջեն ավելի փոքր կլիներ, բայց հասանելի գումարն ավելի շատ։ Այս դեպքում իմաստ ունի՞ պարտք վերցնել։ Իհարկե ոչ։ Իմաստ կունենա, եթե պարտքի տոկոսն ավելի ցածր է, քան խնայած/ներդրած գումարի վրա աշխատած գումարը։
Բանական մարդն այս ամենը հաշվի է առում պարտքի տակ մտնելուց առաջ։ Բայց, արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս ամենը չի հաշվարկել, չի «զտել», թե որքան կկազմեր մեր տնտեսական աճը (բյուջեն, ՀՆԱ-ն), եթե պարտք չլիներ։ Հսկայական պարտքով, արտաքին բարենպաստ գործոնների բացակայության պայմաններում տարեկան տնտեսական աճը, հիշեցնենք, կազմում է 5.2% — 5.4%: Իսկ որքան կկազմեր այդ աճը եթե պարտք չներգրավեինք։ Նիկոլական պատգամավորներից մեկը նույնիսկ «մուննաթ» եկավ, թե «հո՞ գիտությունների դոկոր չէինք վարձի, որ այդ հաշվարկներն աներ»։
Ուրեմն 10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացնում են, բայց չեն ուզում մի խելքը գլխին գիտությունների դոկտոր վարձել, որ այս հաշվարկներն անի։ Կամ, մի ամբողջ կառավարություն մի գիտնականի չափ գիտելիք չունի՞․․․․»

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի  14-ի գիշերը, 17-18-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-18-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու...

Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)։ Թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը. Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց- ժամը 10:30 Ապարանի Սուրբ Խաչ- ժամը 10:00 Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին-...

Սահմանափակումները չվերացվեցին, բայց համագործակցությունը կակտիվանա․ Պապոյանի հանդիպումը՝ Օքսանա Լուտի հետ

Սահմանափակումները չվերացվեցին, բայց համագործակցությունը կակտիվանա․ Պապոյանի հանդիպումը՝ Օքսանա Լուտի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ, հայտնում են նախարարությունից։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի...

ժողովրդի կյանքը պետք է արմատավորված լինի խղճի մեջ․ Տեր Խաժակ

ժողովրդի կյանքը պետք է արմատավորված լինի խղճի մեջ․ Տեր Խաժակ

Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը գրել է. «Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ հայ ժողովրդի հոգևոր Սահմանադրությունը․ Խորհրդածություն՝ ներշնչված Նորին Սրբություն Ֆրանկիսկոս Պապի խոսքերով։ Երբեք չեմ մոռանա 2016 թվականի հունիսի 25-ի այն հոգեպարար ու լուսավոր օրը, երբ...

ՀՀ  նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր»

ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր»

ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանին կփոխարինի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Գրում է «Ֆակտոր»-ը։ Աղբյուրի հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը չի հերքել տեղեկությունը` հորդորելով սպասել: «Վաղը առավոտյան խոսենք, այս պահին...