Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

25 Սեպտեմբերի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների ծառայողներ: Եվս 22 անձ անհետ կորան, ավելի քան 300-ը ստացան ծանր վնասվածքներ։
Պայթյունը տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի օրերին, երբ տասնապատիկ անգամ ռազմական առավելություն ունեցող ոսոխը, համառ մարտերից հետո, արդեն ճեղքել էր Պաշտպանության բանակի պաշտպանած բնագծերը և մոտենում էր Ստեփանակերտին ու 2020 թվականից հետո դեռևս Արցախի վերահսկողության տակ մնացած բնակավայրերին:
Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չեւ լինի պատերազմը, չէր լինի պայթյունը: Ուստի, պայթյունի զոհերը պետք է հավասարեցվեն պատերազմական զոհերին, նրանց ընտանիքների անդամներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ:
Ցավոք, պայթյունից երեք տարի անց, պայթյունի զոհերի հարազատները որևէ կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունից որևէ աջակցություն չեն ստացել, ապրում են ծայրահեղ կարիքի մեջ:
Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհված և տուժած մեր հայրենակիցների խնդիրը միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում ու կշարունակի լինել, քանի դեռ նրանց օրինական պահանջները չեն բավարարվել»:

Նմանատիպ նյութեր

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...