Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

1 Հոկտեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական ենթատեքստ պետք է փնտրել: Բայց… բայց տեղին է հիշել, թե Փաշինյանն ինչպե՜ս էր շեփորահարում, ինչպես էր հրճվել, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան: Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզինը վաճառվում էր 410-430 դրամով, երբ տեղական շուկայում հաստատված գինը 500 դրամի կարգի էր:

Հետո այդ «կես դույլը», ըստ Փաշինյանի, բերեց շուկայական գների շուրջ 15% նվազման: Դա էլ հեչ, դեռ պարզվեց, որ Ադրբեջանն իր կես դույլով օգնեց պայքարել և հաղթել հայկական մաֆիային: Zhoxovrti varcapete դա ներկայացնում էր որպես «խաղաղության» դրական տնտեսական ազդեցություն: Նաև հիշեցնենք, թե ի՜նչ հպարտությամբ էին ՔՊ-ականները հայտարարում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են հաստատվել! Բա եթե այդպես է, բա եթե խաղաղություն է, բա եթե ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ էժան բենզին չի գալիս:
Պատասխանը պարզ է. ընտրություններից առաջ պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել: Պետք էր թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին…»։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...