Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, ես վստահ եմ, որ չեն կրակի․ ՔՊ-ական պատգամավոր

29 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը անդրադարձավ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած հերթական կրակոցներին։

Ըստ Խաչատրյանի՝ խուճապ չկա, գյուղացիները վաղուց սովորել են դրան, բայց, իհարկե, անհանգստացնող է։

Դիտարկմանը, որ դա ոչ թե անհանգստացնող, այլ արդեն վտանգավոր է, քանի որ մարդկանց տների ուղղությամբ են կրակում, պատգամավորը պատասխանեց․

«Իհարկե, նման վտանգ կա։ Առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է, ցավոք սրտի, պարբերաբար կրկնվում են այդպիսի դեպքերը։ Դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք՝ այդ գնդակների ուղղությունը որտեղից է եղել, ուղիղ նշանառությա՞մբ է եղել, թե՞ գուցե պատահական։ Քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն»։

Ըստ Խաչատրյանի՝ օր առաջ պետք է «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որից հետո այդ խնդիրներին լուծում կտրվի։

«Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն իրականացնելու սահմանապահ գործառույթ, սահմանապահ գործառույթ իրականացնելու են սահմանապահ զորքերը։ Իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն լինում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...