Հայաստանում «պատերազմ, թե խաղաղություն» բանավեճ չկա, որովհետև երկրորդ կողմը այդ բանավեճի գոյություն չունի. չկա ուժ, որ ասում է` պատերազմ։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և Դաշնակցությունը այդ ժամանակ նաև իշխանության։ Ես չգիտեմ ոնց կարող է մի ուժ, որի օրոք ամենաշատ հարձակումները և պատերազմներն են եղել Հայաստանի վրա, խոսել խաղաղությունից ու իրենց հորինած փաստաթղթին հղում անելով ինչ-որ բան ապացուցել, բայց գիտեք էս բանը, նառատիվը «Եթե մենք չլինենք», ի՞նչ էր ասում Գևորգ Պապոյանը, արհեստական բանականություն էլ չի լինի, իսկ երեխաները կժպտա՞ն, եթե ՔՊ-ն չլինի, իսկ արև կծագի՞, եթե ՔՊ-ն չլինի, հաց ու ջուր կլինի՞ աշխարհի վրա, եթե ՔՊ-ն չլինի, թե ամբողջը տանելու են իրանց հետ։ ՔՊ-ից առաջ կյանք չկա՞ր, որ ՔՊ-ից հետո չլինի։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանով կյանքը ոչ սկսվում է, ոչ ավարտվում է: Ես գիտեմ, որ Գևորգ Պապոյանի ու ՔՊ-ականների համար գուցե այդպես է, բայց կներեք Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա, Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա, արև կա, խաղաղություն կա»,- ասաց նա։
TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Սյունիքի մարզում ընթանում են տարածքի մաքրման...
Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական...
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։ «Ալիևյան...
Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային...
Ուկրաինան շարունակում է հարվածել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին՝ չնայած Թրամփի կոչերին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանի պատասխան գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաէներգետիկ օբյեկտներին հարվածելուն անխուսափելի են. բոլորը պետք է դա...