Եթե դուք որպես նախարար հիշում եք ընդամենը 3 ծրագրի մասին, դա շատ վատ է․ Արմենուհի Կյուրեղյան

11 Հունիսի, 2025

Ներկայացրեք գոնե 5 կարևոր ձեռքբերում, թե գումարներն ինչպես են ծախսվել և ի՞նչ են տվել քաղաքացուն իր կյանքը բարելավելու կոնտքետսում։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմդիյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Նշեք մի քանի դրական և մի քանի բացասական ձեռքբերումներ գումար ծախսելու արդյունքում»,- ասաց պատգամավորը

Ի պատասխան Սիմիդյանը նշեց․ «Օդի աղտոտվածության մոնիտորինգի երկու ավտոմատ կայանքի ձեռքբերումն է, որոնք արդեն Երևանում են։ Վատ կողմն այն է, որ երկու հատ ենք գնել, մեզ 14 հատ էր պետք։ Վերջին 4 տարում շուրջ 3,2 միլիոն ծառ է տնկվել և շուրջ 1100 հեկտար անտառ է իրականացվել։ Էկոպարեկային համակարգը։ Թվայնացնում ենք մեր ամբողջ թույլտվությունների համակարգը»։

Ի պատասխան Արմենուհի Կյուրեղյանը մեղադրեց Սիմիդյանին, որ որպես նախարար չի կարողանում նույնիսկ հիշել, թե ինչ ծրագրեր ունեն և որքանով են դրանք ի կատար ածվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բա հիմա ո՞ւր եք, դե եկեք ձեր ազգին տեր եղեք․ «Արարատցեմենտ»–ի աշխատակից

«Եվրոպայում էի, թողեցի, եկա գործի, միամտվեցի ու մնացի այստեղ, այսօր դրել-փակել ես, ընկեր վարչապետ, ինչ անեմ, ուր գնանք… 100 ձևի բաներ կան մեջքներիս դրած, ընտանիք պահող տղամարդ եմ, կինս չի աշխատում, 2 հատ էլ երեխա ունեմ: Դե արի իրենց...

Մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակեն, մեր զավոդի ծուխը հելնի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից

  «Խնդրանքս է, որ մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակեն, մեր զավոդի ծուխը հելնի։ Ես հիասթափված եմ էսօրվա կառավարությունից. դառել ա «Չարի վերջը»՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է... Ոչ մի պաշտոն հավիտյան չի․ էսօր եթե դու նստած ես...

Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 78-ը՝ վիրավորվել, Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով, որոնք իրականացվել են հուլիսի 8-ին և 9-ին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը։ Նրա խոսքով՝ 47...

Մեր տնտեսվարողները պետք ա հարմարվեն․ Նիկոլ Փաշինյան

  «Մենք ժամանակ ունենք առաջիկա մեկ տարվա ընթացքում պատրաստվելու այն իրավիճակին, որ առավելագույնս դիվերսիֆիկացնենք ծիրանի և մյուս գյուղմթերքների արտահանումը, որպեսզի որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք՝ ի կատարումն...

Փաշինյանի բոլոր առաջարկներին Միշուստինը մեկ բառով պատասխանեց՝ «ոչ». քաղաքագետ

Փաշինյանի բոլոր առաջարկներին Միշուստինը մեկ բառով պատասխանեց՝ «ոչ». քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է. «Նման եզրակացության կարելի է գալ՝ վերլուծելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա կառավարության նիստում արած հայտարարությունները։ Փաշինյանը կոչ արեց հայ գործարարներին հարմարվել ներկայիս իրողություններին՝ ընդգծելով, որ դա, իբր, անմիջականորեն...