Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս Քաջ Նազար, մի պեռաշկիով կոտրի հազար․ Արմենուհի Կյուրեղյան

5 Մարտի, 2026

Օրվա իշխանությունները, որպես իրենց բրենդային ձեռքբերում, այստեղ, այլուր և ամենուր խոսում են մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն դարձնելու, կոռուպցիան երկրում արմատախիլ անելու մասին, ընդ որում արդեն կատարված փաստ որպես։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ 
«Իսկ երեկ էլ պարզվեց, որ պեռաշկիով ու կուկռուզով նկարներն իրենց միջազգային նոր ճանաչում են բերել։ Սիրելի հայրենակիցներ, հիշում եք 2020 թվականի մարտ ամիսը, երբ որ ամբողջ աշխարհը սկսել էր հնարավոր ու անհնար ամեն քայլի դիմել, որպեսզի քովիդը իրենց քիչ տարածվեր, իսկ մեր իշխանությունը նույն մարտին հանրահավաքների շարք էր սկսել, քարոզարշավի էր դուրս եկել, իսկ քովիդի դեմ առաջարկում էր ընդամենը պայքարել պինցետով ու տնական օղիով։ Դեժավյու: 
Հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունը առաջարկում է պեռաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ: Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս Քաջ Նազար, մի պերաշկիով կոտրի հազար»,- ասաց նա: 
Մանրամասն՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...