«Ենթադրենք ՔՊ-ն ունի 300․000 ձայն․ ընտրություններին մասնակցում է 1 միլիոն մարդ, վավեր է 1 միլիոնը, ՔՊ-ն ստանում է 30%, բայց եթե մասնակցում է 600․000-ը, ՔՊ-ն իր 300․000-ով ստանում է 50 տոկոս: Այսինքն, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է սա շատ լավ գիտակցենք, որ կարևոր է մեր ոչ միայն մասնակցությունը, այլ նաև մասնակցության արդյունքում որևէ քաղաքական ուժի ձայն տալը»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






