Եթե չվերականգնվեն քաղաքացիների իրավունքները, մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի․ Մհեր Կարագոզյան 

25 Դեկտեմբերի, 2025

Մի խումբ քաղաքացիներ, որոնք կիբերխարդախության զոհ են դարձել, այսօր՝ դեկտեմբերի 25–ին, հերթական բողոքի ակցիա են իրականացրել, այս անգամ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։

«Սա մեր հինգերորդ բողոքի ակցիան է, սա դատախազության առաջ արդեն երկրորդ, երեքը եղել են քննչական կոմիտեում: Նախորդիվ բողոքի ակցիաների ընթացքում մենք միայն ու միայն հանցագործությունների մասին հաղորդումներ ենք մուտք արել, որոնք եղել են 200-ից ավելի: Ի դեպ, ուզում եմ հնչեցնել այն թիվը, որ նախքան մեր բողոքի ակցիաները ինչ հանցագործության մասին հաղորդումներ էին եղել, օրինակ պատկան մարմիններում, ոստիկանությունում, ենթադրենք, ներքին գործերի նախարարությունում, ահազանգ էր եղել ընդամենը չորսը, պատկերացնու՞մ եք չորս ահազանգ ոստիկանություն, 220-ից ավել դիմում բողոքներ «հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպություն: Սա ակնհայտորեն անվստահություն է պետական մարմինների նկատմամբ: Եվ մենք պետք է վերականգնենք այս վստահությունը, պետք է գործարկենք այս ինստիտուտները, որ աշխատեն, որ քաղաքացիների վստահությունը բարձրանա: Հակառակ դեպքում այս անվստահությունը կխորանա, իսկ մենք այդ անվստահությունը չենք հանդուրժելու: Եթե քաղաքացիները այդ կերպով անվստահություն են հայտնում, ապա մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի, փակելու այդ պետական մարմինների դռները: Դա կլինի քննչական կոմիտե, դա կլինի դատախազություն, դա կլինի կառավարություն։ Եթե որևէ պատկան մարմին չի ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ապա դա բորբոքված կույր աղիք է»,- ակցիայի ընթացքում հայտարարեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

«Կարող է՝ ընդհանրապես չշփվեն»․ Միրզոյանը՝ TRIPP-ից օգտվող Ադրբեջանի քաղաքացիների մասին 

«Մենք ամրագրում ենք իրավունքը, որ ֆրոնտ օֆիսի գործառույթների իրականացմանը կարող է ներգրավվել մասնավոր ընկերություն՝ մասնավոր օպերատոր։ Սա դեռ փաստ չէ, հետագա ընթացքը ցույց կտա՝ դա կլինի՞ մասնավոր ընկերություն, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

COP17-ի շրջանակներում Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։ Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են...

Արարատ Միրզոյանը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ զեկույցին

  «Փաստաթուղթը, որը դուք մատնանշեցիք, երեկ է հրապարակվել, տառացիորեն կարող ենք ասել՝ ժամեր առաջ, նույնիսկ չգիտեմ՝ 24 ժամը լրացավ, թե չէ։ Բավականին ծավալուն փաստաթուղթ է, մենք ծանոթանում ենք փաստաթղթին, վերլուծում ենք և ըստ այդմ...

Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով․ Արարատ Միրզոյան

  «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ ինչ-որ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես լուրերով եմ կարդացել, այլ բան չգիտեմ, ամբողջ օրը քննարկման էինք այստեղ։ Կհիշեք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ...