Եթե ԱՄՆ-ն չկատարի իր պարտավորությունները, մենք ևս որևէ գործողություն չենք իրականացնի. Բաղեր

18 Հունիսի, 2026

Հուշագիրը հիմնված է «գործողություն՝ գործողության դիմաց» սկզբունքի վրա. եթե ԱՄՆ-ը չկատարի իր պարտավորությունները, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես չի կատարի իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

«Հուշագրի շրջանակներում մեր ստանձնած յուրաքանչյուր պարտավորություն հիմնված է «գործողություն՝ գործողության դիմաց» սկզբունքի վրա։ 13-րդ կետը նույնպես ձևակերպվել է հենց այդ հիմքով։ Սա նշանակում է, որ եթե ԱՄՆ-ը չկատարի իր պարտավորությունները, մենք ևս որևէ գործողություն չենք իրականացնի։

Թշնամին ձգտում էր մեր երկրում անկայունություն ստեղծել և հասնել իշխանափոխության։ Վերջին պատերազմի առաջին 12–20 օրերի ընթացքում նույնիսկ որոշ բարեկամ երկրներ կարծում էին, որ Իրանի Իսլամական Հանրապետության վերջը եկել է։ Սակայն այսօր իրավիճակն այնպիսին է, որ բոլոր պետություններն ու ժողովուրդները սեփական աչքերով տեսան Իրանի Իսլամական Հանրապետության ուժն ու հզորությունը։

Մեր դիրքորոշումը հստակ է. այնտեղ, որտեղ ԱՄՆ-ը չի կատարում իր պարտավորությունները, անհնար է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կատարի իր պարտավորությունները»։

Նմանատիպ նյութեր

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Կրեմլում մեկնարկել են Պուտին–Ուիթքոֆ–Քուշներ բանակցությունները։ ՌԴ նախագահը խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին իր երախտագիտությունը փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են Վլադիմիր Պուտինը,...

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներումը և վարկային ամնիստիան լայնորեն կիրառվող գործիքներ են հատկապես այն երկրներում, որտեղ առկա է բնակչության բարձր...

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Սրբուհի Գալյանը հուզվել է, երբ իրեն ասել են՝ տարոսը քո երեխային․․․ Իրապես, երեխաները երբեք չպետք է պատասխան տան ծնողի կատարածի համար, բայց Գալյանը թող մտնի Չախոյան Տարոնի...

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։...

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի...