Ես շահագրգռված էի չանել որևէ քայլ, որը Թուրքիային և Ադրբեջանին ավելի կմոտեցնի իրար․ Ռոբերտ Քոչարյան 

2 Մայիսի, 2026

 

«Մենք հայ-թուրքական սահման չենք փակել, իսկապես մենք չենք փակել։ Բոլոր բանակցային գործընթացներում եվրոպացիների հետ ասում էինք հետևյալը․ սահմանը մենք չենք փակել, մեր կողմից բաց է, մեզ մի համոզեք, որովհետև սկզբնական շրջանում, երբ ես ընտրվեցի նախագահ Հայաստանում, եվրոպացիների հետ բավական ակտիվ էր մեր հանդիպումները և ինձ փորձում էին համոզել, թե սահմանը պետք է բացել, ասում էի՝ ստոպ, իսկ ո՞վ է փակել, զարմանում էին, երբ ասում էինք, որ մենք նախապայման չենք դնում ո՛չ ցեղասպանության ճանաչման հարցը, ո՛չ ինչ-որ տարածքային պահանջներ ունենք Թուրքիայի նկատմամբ: Մեր կողմից սահմանը բաց է, համոզեք մեր թուրք գործընկերներին: Նույնիսկ երբ Թուրքիան այն ժամանակ ակտիվ բանակցում էր Եվրոմիության անդամակցության, թեկնածու էր անդամակցելու, ես նույնիսկ, մի քիչ զարմանալի էր եվրոպացիների համար, բայց ասում էի՝ մենք կողմ ենք, որ Թուրքիան մասնակցի Եվրամիությանը, մենք անմիջական սահման կունենանք Եվրամիության հետ: Դրա վրա էին շատ զարմանում։ Բայց իհարկե հետո հետևյալն էի ասում, որ եթե Թուրքիան այնքան վերափոխվի, որ կարող է դառնալ Եվրամիության անդամ, մենք միայն կողջունենք, ուրեմն Թուրքիան մեզ համար սպառնալիք այլևս չի լինելու, եթե Թուրքիան կիսի եվրոպական արժեքները և այդ չափի բարեփոխվի, ինչի պետք է դեմ լինենք: Եվ շատ արագ այդ ընկալումը գնաց և մենք բոլոր մեր հարաբերություններում Եվրամիության հետ, Եվրահանձնաժողովի հետ միշտ ընկալումը այսպիսինն էր, որ հայկական կողմը շատ ռացիոնալ և կոնստրուկտիվ է և փորձում էին թուրքական կողմին համոզել: Մենք երբեք խնդիր չենք ունեցել և երբեք որևէ ագրեսիվ դրսևորում մենք չենք ունեցել:

Ես շահագրգռված եմ եղել մեկ բանի մեջ՝ չանել որևէ քայլ, որը Թուրքիային և Ադրբեջանին ավելի կմոտեցնի իրար: Եվ դա հաջողվում էր: Ամենամեծ սխալներից երևի մեկը նա էր, որ 18-ից 20 թվականը Հայաստանի իշխանությունները ծայրահեղ հայտարարություններ էին անում նաև Թուրքիայի դեմ: Նաև Թուրքիայի դեմ: Այսպես միանգամից հեղափոխությունից հետո Հայաստանում իրենց թվաց, թե իրենք համաշխարհային դեմքեր են և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը անպայման Հայաստանի կողքին կանգնած է լինելու: Այդ գերագնահատումը եղավ: Եվ սա ավելի շատ կոնսոլիդացրեց Ադրբեջանին և Թուրքիային»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Հայաստանի հասարակության այս աղքատության,...

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է...

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին...

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...