Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու. Միքայել Աջապահյանը՝ դատարանում

17 Հունիսի, 2026

Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարել է  Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչի, անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև և մնում եմ անմեղ: Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ իր ապօրինի կալանավորման 1 տարին 10 օրից կլրանա․ «Շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար, բայց դա չի նշանակում, որ պետք է շնորհակալ լինեմ այն մարդկանց, որոնք այդ ամենը ստեղծեցին իրենց նպատակների համար։ Ասել եմ՝ իրենք պատասխան կտան ու, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ հաստատ»։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...