Երկրի ղեկավարն իրեն սովորական փողոցային խուլիգանի նման է պահել․ Սեյրան Օհանյան

9 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ օրերս ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծին, մասնավորապես ընդդիմադիրներին «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարությանը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախ բազմաթիվ այդպիսի ցուցումներ է տվել, սպառնացել է դատական իշխանությանը, ամբողջ իրավական համակարգին և նրա բոլոր տիպի խոսույթի վերջնարդյունքում եղել են նաև ուժային կառույցների համապատասխան գործունեություն:

«Միևնույն ժամանակ էլ մենք պետք է հասկանանք հետևյալը՝ նախ դա երկրի  ղեկավարի խոսույթ չէ, երկրի ղեկավարն իրեն սովորական փողոցային խուլիգանի նման է պահել: Հանգիստ հարց էր տրվել, որ հանրային հարթակում կան մի քանի աղմկահարույց գործեր, փոխանակ ինքը ներկայացներ, նա ինչպես միշտ, այդ ամենը փոխեց ընդդիմության վրա: Պետք է տեսնենք, որ երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում, իր մոտ սովորաբար այդպիսի հիստերիաներ են առաջանում, երբ որ ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, գիտելիքի, գիտության, գիտակցության մթագնություն է տեղի ունենում և այդ ամեն ինչը վերածվում է հիստերիայի և տեսաք չէ՞, որ երկրի ղեկավարը ինչպես էր ձեռք թափ տալիս»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...