Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել wi-fi-ով․ «Փաստ»

11 Փետրվարի, 2026

«Փաստ» թերթը գրում է․ Փետրվարի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա այցի օրերին մայրաքաղաքում իրականացվեցին տարբեր բովանդակության ակցիաներ, որոնց միջոցով քաղաքացիները փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել բարձրաստիճան հյուրին։ Բողոքները վերաբերում էին գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իրականացվող ճնշումներին, Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, ինչպես նաև հոգևորականների և քաղաքական գործիչների ազատազրկման դեպքերին։

Քանի որ իշխանությունները սահմանափակել էին հարցեր տալու հնարավորությունները, իսկ Բաղրամյան 26-ում կազմակերպված կարճ ասուլիսին ներկա էին միայն ընտրված լրատվամիջոցներ, քաղաքացիները ստիպված էին իրենց մտահոգությունները բարձրաձայնել այլ եղանակներով։ Այդ պայմաններում հասարակությունը դիմեց ոչ դասական, բայց ուշադրություն գրավող քայլի՝ օգտագործելով անլար ցանցերը որպես հաղորդակցության միջոց։

ԱՄՆ փոխնախագահը Երևանում բնակվում էր Ալեքսանդր հյուրանոցում։ Հենց այստեղ էլ հավատացյալներն ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող բնակիչները փորձեցին իրենց ձայնը հասցնել նրան։ Հյուրանոցի տարածքում հայտնվեցին մի շարք անլար ցանցեր (վայ ֆայ), որոնց անվանումները կրում էին հստակ բողոքային և խնդրանքի բնույթ։ Այդ անլար ցանցերի միջոցով քաղաքացիները փորձում էին Վենսի կամ նրա պատվիրակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում առկա լուրջ խնդիրների վրա։

Քաղաքացիների ընտրած այս ձևաչափը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պաշտոնական հարթակներում հարցեր բարձրացնելը փաստացի անհնար էր դարձել։ Այդ պատճառով անլար ցանցերի անվանումները վերածվել էին ուղերձների, որոնք չէին կարող վերահսկվել կամ ֆիլտրվել իշխանությունների կողմից։

Նշենք նաև, որ փոխնախագահի այցի ընթացքում մի խումբ քաղաքացիներ լազերային ճառագայթների միջոցով գրառում էին արել հյուրանոցի պատին՝ կոչ անելով պաշտպանել առաջին քրիստոնյա ժողովրդին բռնատիրական ճնշումներից։ Այս գործողությունը ևս դարձավ այցի ամենաքննարկվող ոչ պաշտոնական դրվագներից մեկը։

Ուշագրավ է, որ այս անգամ բարձր մակարդակի այցի ընթացքում բացակայում էր նախկինում ընդունված արարողակարգային կարևոր դրվագներից մեկը։ Մինչ այս նման այցելությունների ժամանակ բարձրաստիճան հյուրերը սովորաբար այցելում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն այս այցի ընթացքում այդ կանգառը ծրագրից դուրս էր մնացել, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես ոչ պատահական որոշում։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը շարունակում է պնդել, թե իր գործողությունները ուղղված չեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սակայն տեղի ունեցող զարգացումները վաղուց արդեն դուրս են եկել ներքին օրակարգի շրջանակներից և ստացել են միջազգային արձագանք։

Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ սփյուռքի հայ համայնքները տևական ժամանակ է ակցիաներ են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Այդ գործընթացների համատեքստում Երևանի անլար ցանցերով իրականացված բողոքը դարձավ հերթական ազդակն այն մասին, որ հասարակությունը տարբեր ուղիներով փորձում է բարձրաձայնել իր խնդիրները։

Երևանում տեղի ունեցած այս ակցիաները ցույց տվեցին, որ երբ խոսքը փակվում է պաշտոնական հարթակներում, այն կարող է փոխանցվել այլ միջոցներով։ Այս անգամ այդ միջոցը դարձավ անլար ցանցը՝ վայ ֆայը, որը ժամանակավորապես վերածվեց բողոքի և պահանջի հարթակի։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Նմանատիպ նյութեր

Ինչպես է աճել ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում

Ինչպես է աճել ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում

Sputnik-ը գրում է․ ՀՆԱ-ի տվյալները ներկայացվում են I եռամսյակի, մնացած ցուցանիշները՝ կիսամյակի կտրվածքով։ Եվրասիական միության երկրների արդյունաբերական արտադրանքի գումարային ծավալն առաջին կիսամյակում աճել է 0,7 տոկոսով: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական...

Այն, ինչի համար դուք մեզ գործուղել եք այստեղ, հաջողելու է. Ղազինյանը՝ իրենց ընտրած քաղաքացիներին 

«Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակը չափազանց լայն է։ Այն ընդգրկում է մեր համայնքները, մարզերը, ճանապարհները, տրանսպորտը, էներգետիկան, ջրային պաշարները, ընդերքը, շրջակա...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան, 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...

7 800 քաղաքացի գումարով վերականգբնել է վարորդական իրավունքը

7 800 քաղաքացի գումարով վերականգբնել է վարորդական իրավունքը

Հայաստանում ավելի քան 7 800 վարորդ, որոնք զրկված էին վարորդական իրավունքից, գումարով վերականգնել են այն։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Հիշեցնենք, որ խոսքը իրավունքների վերականգնման մասին է՝ որոշակի գումար...

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Խուզեստան, Իլամ և Լուրեստան նահանգների սահմանամերձ շրջաններում: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ...