Թրամփը կասկածներ ունի

30 Մայիսի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է՝ արդյոք արժի՞ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին դարձնել իր իրավահաջորդ, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն, խորհրդականների հետ խոսելիս ամերիկացի առաջնորդը հաճախ հարց է բարձրացնում, թե արդյոք Վենսը կարող է հաղթահարել նախագահական մրցավազքը, և ինքն էլ պատասխանում՝ ասելով, որ վստահ չէ։

The New York Times-ը գրում է, որ օգնականների հետ անձնական զրույցներում ամերիկացի առաջնորդը Վենսի նվաճումները համեմատում է իր նվաճումների հետ։ Թրամփը նշել է, որ Վենսը լարված ընտրություններում միշտ հաղթել է միայն իր աջակցությամբ; Թրամփն, ըստ աղբյուրի, համեմատում է փոխնախագահի արձակուրդում անցկացրած օրերի քանակը. Թրամփն ինքը սովորաբար արձակուրդ չի գնում։ ԱՄՆ նախագահը նաև բազմիցս նշել է Վենսը դեմ է եղել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մեկնարկին։

Թերթը նշում է, որ Վենսը ժողովրդականություն է վայելում MAGA (Make America Great Again) շարժման կողմնակիցների շրջանում։ Սակայն, 2028 թվականի ընտրություններում հանրապետականների թեկնածությունը ապահովելու համար փոխնախագահը պետք է լավ հարաբերություններ պահպանի պետության ղեկավարի հետ։

Թրամփն ավելի վաղ Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել էր իդեալական թեկնածուներ՝ իր նախագահական ժամկետի ավարտից հետո երկիրը ղեկավարելու համար։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...