«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի աջակիցներն այս պահին հավաքվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելով ընդդիմադիր գործչին։
Վաղ առավոտից խուզարկությունների իրականացման վայրերում բազմաթիվ աջակիցներ էին հավաքվել։ Խուզարկությունների ավարտից հետո նրանք շարժվել են դեպի Քննչական կոմիտե։
Այս պահին կառույցի մոտ լարված իրավիճակ է, քաղաքացիների հոսքը չի դադարում։
Հավաքի մասնակիցներն իրենց վրդովմունքն են արտահայտում Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումների, ինչպես նաև, իրենց գնահատմամբ, ապօրինի գործողությունների առնչությամբ։






