Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է

14 Հունիսի, 2025

Հունիսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ դարպասը կոտրելու միջոցով Մուշավանում մուտք են գործել ամառանոց, կոտրել են նապաստակի բույնը և գողացել նապաստակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 60-ամյա Հարություն Հ․-ն հայտնել է, որ հունիսի 1-ին նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իր ծանոթ ոմն Արսենը ձեռքերով և գազի բալոնով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք և ինքը հունիսի 11-ին, գալով նշված հասցե, նկատել է, որ ցանկապատի դարպասը կոտրելու միջոցով մուտք գործելով՝ գողացել են իրեն պատկանող 1 նապաստակ՝ պատճառելով 9 հազար դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքները կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արսեն Ա․-ն, ով նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարռի ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է...