Երևանի բոլոր ընտրատարածքներում ձայները կվերահաշվարկեն. Հովակիմյան

10 Հունիսի, 2026

Քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին. այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո, ԲՀԿ–ն անցնում է խորհրդարան, թե ոչ։

«Օգտվելով առիթից ասեմ, որ ըստ էության 2005 տեղամասերից ընդամենը 5–ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թռցրել, մարդկային գործոն է»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ դա կարող է դիտավորության արդյունք լինել, ԿԸՀ նախագահն ասաց. «Արձանագրությունները կան, որոնք հրապարակված են։ Նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմա այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացվում։

Ասեմ ավելին, վերահաշվարկի վերաբերյալ պատշաճ կարգի դիմում մենք շատ քիչ ենք ստացել։ Մենք ստացել ենք երեք ուժերից վերահաշվարկի դիմումներ՝ ԲՀԿ–ից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևերից»։

Մեր մոտեցումը եղել է սա. որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրենց նախաձեռնությամբ սկսել են վերհաշվարկները իրականացնել ու հիմա ընթանում են:

Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև «Միասնության թևերի» պատգամավոր թեկնածուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող Խաչատրյանը ողնաշարի խնդիրների պատճառով մշտապես պառկած է։ Արդեն...

Փաշինյանը փորձարկո՞ւմ էր ԱԺ ընդդիմության ուժը․ նրա տարօրինակ գրառումը

Փաշինյանը փորձարկո՞ւմ էր ԱԺ ընդդիմության ուժը․ նրա տարօրինակ գրառումը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից և ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո ֆեյսբուքյան գրառում է արել՝ գրելով․ «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»։ Գրառման մեկնաբանությունների...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Երևանում 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Հերոս հարկատուն կաշվից դուրս է գալիս, որ կուսակցական ջոջերը տուն պահեն․ Իրինա Յոլյան

  «Այս իշխանությունն ավելի ագրեսիվ է դառնում, երբ իրենց կոռուպցիոն սխեմաների մասին սկսում են խոսել։ Հատիկ առ հատիկ այսօր կներկայացնեմ, և դա էր նաև այսօրվա սադրանքի մեխը։ Այսօր խոսում ենք մի ինստիտուտի մասին, որն ամենաշատն է կոծկում...

Փաշինյանի կառավարությունը կսկսի փող աշխատել անձնագրերի «վաճառքից» 

  «Բնականաբար, մեր անձնագրերում կան համարներ։ Գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 0000։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք...