Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից

13 Մայիսի, 2026

Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից։ Ինչպես տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, այդ մասին հայտարարվել է «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ։

Նշվում է, որ Երևանում կայացած բանակցությունների ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում:

«Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթում-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրումեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթում-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ: Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում (հիմնականում Չեխիայից)՝ կազմակերպելով կեցությունը ՀԿԵ-ի վագոններում և հընթացս կանգառներով, որպեսզի զբոսաշրջիկները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին: Առաջին նման ուղերթը ՀԿԵ-ն հաջողությամբ կազմակերպել էր 2025 թվականին։

 

Նմանատիպ նյութեր

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մոտ 100 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 3-ամյա աղջկա։ Նույն ընթացքում փրկվել է նաև 75-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Երկու փրկվածներն էլ հայտնաբերվել են այն ժամանակ, երբ արդեն...

Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետարանը շարունակում է առանց մրցույթի գնումներ կատարելը։ Այս անգամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով համայնքային բյուջեից ծախսվել է 8 միլիոն 786 հազար 199 դրամ, որը բաշխվել է 7 տարբեր կապալառուների։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց...

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Եզրափակչում Սամվել Տերտերյանը 1-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին։ 87 կգ քաշային Յուրիկ...

Արտաշատում  երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Արտաշատում երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին»...

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են...