Երեք բան Հայաստանում, որ կփոխեր Ռոբերտ Քոչարյանը

18 Ապրիլի, 2026

 
Պարոն Քոչարյան, եթե այսօր ստանձնեք Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը, ո՞ր երեք ուղղություններով կսկսեք փոփոխություններ կատարել: Այս հարցն այսօր՝ ապրիլի 18-ին, Վանաձորում հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկն ուղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ 
«Առաջին հերթին՝ անվտանգություն: Անվտանգությունը այն հարցն է, որի չլուծման դեպքում բոլոր ուրիշ հարցերը վտանգված են: Ինչ էլ անես, վտանգված է: Դրա համար բոլոր երկրների սահմանադրության մեջ սկսում է ամեն ինչ երկրի անվտանգությունից, տարածքային ամբողջականությունից, որովհետև դա հիմքն է։ Անվտանգության ամրապնդում: Այստեղ խոսքը պետք է գնա և՛ բանակի մասին՝ որպես անվտանգության կարևորագույն կոմպոնենտ, և՛ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան դիվանագիտության: 
Երկրորդ հարցը՝ այն տնտեսական պրոբլեմներն եմ, որոնք այսօր կուտակվել են։  Անհամաչափ զարգացում՝ գյուղ-քաղաք, անհամաչափ զարգացում մայրաքաղաք-տարածքներ։ Սա ինչ-որ չափով սկսում է նաև սկսում է խփել անվտանգությանը։ Երբ ասում են կառուցելու ենք այսքան դպրոց, բայց  մեկ դպրոց է կառուցում հինգ դպրոց փակելու համար սահմանամերծ գոտիներում, սա դպրոցաշինություն չի, սա սահմանամերձ գյուղերի փակման քաղաքականություն է։ Ուրեմն աշխատատեղեր և համաչափ զարգացում։
Երրորդը՝ այն մթնոլորտի վերացումն է, որը այսօր Հայաստանում ստեղծվել է՝ ատելության մթնոլորտը: Գիտեք երկրի առաջին դեմքի կեցվածքը, այսպիսի բան կա՝ ролевая модель, սովորաբար մի բավական մեծ զանգված փորձում եք կրկնօրինակել։  Ջահելների լեզվով ասած՝ տրենդ է դառնում առաջնորդի կեցվածքը, նույնիսկ առաջնորդի խոբիները: Առաջնորդը սկսում է դահուկ քշել, նայում ես՝ երիտասարդների մի զգալի մաս սկսում են դահուկ քշել: Սա կա և ոչ միայն մեր մոտ, սա բոլոր երկրներում կա: Եթե առաջնորդը սկսում է կապիկություններ անել, ուրեմն սա ինչ-որ արտառոց մի բան է ձևավորում: Կամ եթե առաջնորդը սկսում է հայհոյանքով խոսել, առաջնորդը սկսում է ատելություն քարոզել, հասարակությունը բաժանել, Արարատ-Արագած իրար հետ կռվացնել, սա պետք է փոխվի ֆունդամենտալ ձևով: 
Այդ երեք ուղղությունները ես ասացի անվտանգություն, տնտեսությունը, բայց ոչ միայն զուտ տնտեսությունը, այլ տնտեսությունը կապել երկրի համաչափ զարգացման հետ և երրորդը՝ վերացնել այն մթնոլորտը, որը այսօր թունավորում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու»,- պատասխանեց նախագահ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփ-Պուտին-Սի Ծինփին եռյակը նոր աշխարհակարգ է ձևավորում․ ԵՄ-ն լուսանցքից դուրս է մնում

Թրամփ-Պուտին-Սի Ծինփին եռյակը նոր աշխարհակարգ է ձևավորում․ ԵՄ-ն լուսանցքից դուրս է մնում

  Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն, իսկ Եվրամիությունը դուրս է մնում աշխարհաքաղաքական լուսանցքից։ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը, առանցքային դեր են ստանձնում նոր ձևավորվող աշխարհակարգում։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի...

Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել

Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել

ՀՀ վարչապետի որոշումներով Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Հայկ Մկրտչյանը նոյեմբերի 30-ից կազատվի Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Համապատասխան...

Երկու ադրբեջանական խոշորագույն պրոյեկտի մեկնարկ՝ մեկ օրում․ «Կարճ ասած»

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, մեկնարկեցին նախորդ 30 տարվա երկու կարևորագույն ու ամենախոշոր նախագծերը Ադրբեջանի համար։ Մեկը «ԹՐԻՓՓ» կոչվածն է՝ Զանգեզուրի միջանցքը, որը թուրքական աշխարհի տասնամյակների, գուցե...

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև այլ երկրներում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել Հայաստանի Հանրապետություն։ Նախագահն այդ մասին հրամանագրերն այսօր է ստորագրել։ Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան...

Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1-ին նրբանցքի 47/1 հասցեում վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող բեռնատար...