Երբ դպրոցը իջեցնում ես կենցաղային նշաձողի՝ անխուսափելի է կենցաղային «ենթամշակույթի» ներխուժումը դպրոց. քաղաքագետ

18 Մարտի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Սարսափն այս նկարագրությունն ունի. «Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցում երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհի՝ Դ․ Դ․-ի հետ, և վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինիս փորի և ծնկային հատվածներին առկա են կապտուկներ»:

Նշեմ, խոսքը 11-ամյա աղջիկների մասին է:

Եթե որեւէ մեկին թվում է, թե սա մի ինչ որ «մարգինալ», բացառիկ երեւույթ է մեր հանրակրթական դպրոցական համակարգում, սխալվում է չարաչար:

15 րոպե շրջեք դպրոցների մերձակա տարածքներում, որպեսզի ամբողջապես պատկերացնեք, թե ինչ «ենթամշակութային» շերտեր են իրենց հաստատուն ու տարածված տեղը գտնում աշակերտական վարքուբարքում, առանց սեռային տարբերակումների:

Այդ «շքերթը» չկանխելու դեպքում, մեզ սպասում է պարզապես աղետ, որքան էլ ես տեւական ժամանակ ձեռնպահ եմ մնացել խնդիրները բարձրաձայնելիս խուսափել առանձնապես վախճանաբանական ձեւակերպումներից:

Իսկ այդ «շքերթը» կանխելու խնդիրը չի կարող լինել միայն ուսուցիչների ուսերին, որովհետեւ խնդիրը խորացել է այնքան, որ ուսուցիչները պարզապես անզոր են դրա դեմ: Կանխելու համար պետք է լայն «ճակատ», սկսած պետական քաղաքականությունից՝ ոչ միայն կրթական, այլ նաեւ մշակութային, մինչեւ ծնողներ:

Բայց ինքնին մի առանձին «աղետ» է պետական քաղաքականությունը, որի գագաթն այն է, որ հանրակրթական համակարգի մտածողական ուղենիշը իջեցվել է կենցաղային շրիշակի մակարդակին՝ «լավ սովորիր, որ լավ ապրես»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է՝ դե, իսկ եթե ունես լավ ապրելու այլ տարբերակ, կամ պատկերացում, դե ուրեմն սովորում ես, որ ի՞նչ անես»:

Երբ դպրոցը իջեցնում ես կենցաղային նշաձողերի մակարդակի, ապա անխուսափելի է արդեն կենցաղային «ենթամշակութային» մյուս բոլոր շերտերի օկուպացիոն ներխուժումը դպրոց: Ինչն ըստ էության տեղի է ունենում լայն թափով:

Ըստ այմ, բոլորովին չափազանցություն չէ այն, որ հանրակրթական համակարգը ունի կենցաղապաշտ օկուպացիայից ազատագրվելու կարիք: Դա է պատճառ, որ հանրակրթական համակարգի «դեօկուպացիան» այլեւս չի կարող լինել միայն ուսուցչական խնդիր»:

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...