Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության. Ծառուկյան

12 Հունիսի, 2026

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել․

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ,

Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։
Ես շնորհակալություն եմ հայտնում երեկ գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։

ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։

Նմանատիպ նյութեր

Պատրա՞ստ եք ամբողջությամբ հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը․ Մեսրոպ Մանուկյանը՝ Գաբրիելյանին

  «2022 թվականին ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, որի անդամ եղել եք դուք, այնուհետև, ըստ իս, օրենքի խախտումով երկարաձգվել է, և շուրջ տարիուկես էլ ավել հույժ գաղտնի ինֆորմացիայի տիրապետել են...

ԱԺ-ն կունենա 12 հանձնաժողով, որից 4-ի նախագահումն ընդդիմությանն է

ԱԺ-ն կունենա 12 հանձնաժողով, որից 4-ի նախագահումն ընդդիմությանն է

9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից: 10-ական անդամներ կունենան Պաշտպանության և էթիկայի հանձնաժողովները։ Հանձնաժողովների...

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի...

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա, մասնավորապես,...

TRIPP-ը ստեղծում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք․ Արթուր Խաչատրյան 

  Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։...