Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ. Արշակ Սրբազան

27 Նոյեմբերի, 2025

Երբ որ այդ տեղեկությունը կհաստատեն այդ դիմումը ստորագրող անձինք, որոնց անունները շրջանառվում է, երբ դա կհաստատվի, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված եպիսկոպոսների  դիմումին, որոնք պահանջում են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազորությունները։

«Ես հիմքեր չունեմ ամբողջական հաստատելու, որ այն անձինք, որոնց անունները նշված են, կրում են այդ պատասխանատվությունը։ Երբ որ իրենց կողմից շոշափելի կհաստատվի, այդ ժամանակ այդ թեմայի շուրջ ավելի առարկայորեն կխոսենք»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ իրեն վերաբերող հարցը քննարկել է հատուկ ձեւավորված 7–հոգանոց հանձնախումբը, ինչ է այն քննարկել, նա ասաց. «Այդ հարաբերությունները ներքին ընթացակարգով կարգավորվող հարաբերություններ են։ Ես պատշաճ չեմ համարում այդ գործընթացի մասին բարձրաձայնել, որքան էլ դա հանրային դաշտ է նետվել տարօրինակ կերպով։ Իկս մնացածի վերաբերյալ իմ փաստաբանը գրառում է արել, այդ գրառման մեջ որոշակի ուրվագծումներ կան, կարող եք ծանոթանալ։ Ես չէի ուզի հավելյալ մեկնաբանություններ անել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔԿ–ի կողմից է այդ հանձնախմբին տրամադրվել փորձաքննության արդյունքները, ըստ որի հաստատվել է Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութերի իսկությունը, նա նշեց. «Նորից պետք է հղում անեմ իմ փաստաբանին, ով շատ սպառիչ պատասխան է տվել։ Ինձ հայտնի չէ փորձաքննություն, ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Ինփ մոտ բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսի մեջ և ինձ հայտնի չէ որեւէ փորձաքննության եզրակացություն,  ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ անձանց ձեռքին հայտնվել այդպիսի փորձաքննության եզրակացություն»։

Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերվի, եթե կաթողիկոսը որոշում կայացնի սառեցնել իր լիազորությունները, Արշակ Սրբազանը պատասխանեց. «Ես «եթե»–ներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ գեթ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում։

Այս ամբողջը եկեղեցու դեմ, եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսեւորում է։ Մնացյալը տեխնիկայի և տեխնոլոգիաների հարց է։ Ես անկեղծորեն, չեմ ցանկանում իմ դերակատարությունը գերագնահատել, կարծում եմ՝ իր դերակատարությունը գերագնահատում են։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եկիսկոպոսնմերից մեկն եմ, որն ունի իր կեցվածքը, իր դիրքորոշումները, որը հավանաբար, շատերին դուր չի գալիս։ Սա շատ բնական եմ համարում, որովհետեւ ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս։ Բայց ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետեւողականորեն որոշել են իրենց դուրս չեկած դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի հավելուրդ ուներ, իսկ այսօր արդեն դեֆիցիտ է արձանագրում՝ դա պայմանավորելով ներդրումային ծրագրերի մեծ ծավալով։ «Ներդրումային ծրագրերն այնպիսի մասշտաբի են,...

Վիճաբանություն Հրազդանի «Դուետ» սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Վիճաբանություն Հրազդանի «Դուետ» սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի...

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևանում հոկտեմբերի 7-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և...

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Մոտ տասը տարի առաջ Media.am-ում հրապարակել էի «Հայաստանի համացանցն անվերադարձ անհետանում է» հոդվածը։ Խոսքը փակվող կայքերի, անհետացող բաժինների և առանց պատշաճ պահպանման մնացող նյութերի մասին էր։ Հոդվածում մի հատված էլ կար 2016թ․-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի...

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Կառավարության վաղվա որոշմամբ պետք է փոփոխություն կատարի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում։ Այս մասին փոխանցում է ArmLur.am-ը: Կայքի տեղեկություններով  Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ...