Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան

24 Մարտի, 2026

Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վաղը, մարտի 25-ին, ժամը 16։00-ին նշանակված է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով առաջին դատական նիստը, որը պետք է կայանա Արմավիր քաղաքի Հանրապետության 41 հասցեի դատական նիստերի թիվ 2 դահլիճում։

Հիշեցնեմ, որ այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։

Այս քրեա–քաղաքական գործն իր ամբողջ ծավալով հավակնում է դառնալ իրավաբանության մեջ աննախադեպ ծաղրերգություն։

Սա մի գործ է, որի համաձայն իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։

Սա մի գործ է, որի «ապացույցները» սկսվում են՝ չեմ կարող պնդել, բայց կարծում եմ ինքն է․․․ նախադասությամբ։

Հ.Գ. Շատ «պատահականորեն» հենց այս գործով սպասվող դատական նիստի նախորդ օրը (այսօր և հենց հիմա) տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արշակ սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը»։

Նմանատիպ նյութեր

Տիգրանաշենն է այսօր մեր անկախության մարտահրավերը․ Նարեկ Կարապետյան

  «Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին մեր երկար տարիներ, երկար դարեր սպասված Անկախության օրվա առթիվ։ Մեր երկիրն արդեն հասուն, հասունացող համակարգ է։ Այսօր եկել ենք այստեղ, որովհետև հենց Տիգրանաշենն է այսօր մեր անկախության...

ՌԴ նախագահը շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին

ՌԴ նախագահը շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձ է հղել   Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ. «Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- նշված է ուղերձի...

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն սրբազան

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այցելել է Այգեզարդի կառուցվող Սուրբ Վարդան եկեղեցական համալիր, որտեղ հանդիպել է համայնքի պատանիների և «Կորիզ» մանկապատանեկան համույթի անդամների հետ։ Դիմելով պատանիներին՝ Սրբազան Հայրը շեշտել է, որ...

Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել․ Սեյրան Օհանյան

Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել․ Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի ուղերձը․ «Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձն է։ Եվ դիմավորում ենք այն՝ կանգնած մեր անկախության դեմ օրեցօր սաստկացող մարտահրավերների, ներքին և արտաքին սպառնալիքների դեմ։ Երբ պետությունը...

Շնորհավորում ենք եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ «Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում»,- ասված է...