«Ենթադրենք՝ Ադրբեջանը որոշում է հարձակվել Մայր աթոռի վրա, ո՞ւմ կպաշտպանի ՔՊ-ն». Դավիթ Ամալյան

30 Դեկտեմբերի, 2025

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայեր ջան…
Օրինակ, ենթադրենք ադրբեջանը որոշում ա հարձակվել Մայր աթոռի և Վեհափառի վրա, թեպետ էդքան էլ ենթադրենք չի, բայց մենք ենթադրում ենք…

Ո՞ւմ կպաշտպանի էսօրվա վարչապետի պաշտոնը,
Ո՞ւմ կպաշտպանեն էսօրվա վարչապետի պաշտոնապաշտները,
Ո՞ւմ կպաշտպանի կներեք, բայց քպ-ն,
Ո՞ւմ կպաշտպանեն նրանք, ովքեր վարչապետի պաշտոնի իրավահաջորդներն են, բայց ժամանակին մասնակցել են ադրբեջանի դեմ կռվին, նաև ունեն զոհված ընկերներ,
Ո՞ւմ կպաշտպանեն նրանք, ովքեր դեռ կրում են հոգևոր ծառայողի հագուստ, բայց հոգին հանել են վաճառքի,

Ո՞ւմ կպաշտպանի, ինչո՞ւ չէ նաև, օրինակ դատախազուհու քեռին,
Ո՞ւմ կպաշտպանեն վարչապետի պաշտոնաժեխը, այսինքն զոմբայք և զոմբինայք,
Ո՞ւմ կպաշտպանեն նրանք, ովքեր ժամանակին որևէ կերպ շփվել են Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ցավոք, իրենց մեջ էդ էջը ջնջել են,
և վերջապես ո՞ւմ կպաշտպանեն ադրբեջանի իշխանություններն ու իրենց, եթե կարելի է համարել հոգևոր, ամեն դեպքում հոգևոր առաջնորդը,
Հիմա սրանք` թվարկածս կատեգորիաները արդեն մեծամասնություն չեն, բայց անտարբերների հաշվին շատ են երևում:

Էս հարցս հարցի տեսքով հղում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ սրանցից զզվում ենք, բայց գնանք ընտրության ո՞ւմ ընտրենք…
Դե հիմա որոշեք ընկեր անտարբերներ ջան, եթե հաճելի է ձեզ գտնեք վերոնշյալ ցանկերից մեկում, կարող եք չմասնակցել գալիք ընտրություններին…»:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...