Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել․ «Հրապարակ»

26 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով էր, քննարկում էին Եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը եւ իրենց անելիքները: Ներկա էին նաեւ Վայոց Ձորի եւ Մասյացոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին եւ թույլ էին տվել, որ իրենց ներկայությամբ զեղչվի պատարագի` Վեհափառին վերաբերող հատվածը:

Ժողովից հետո մենք տեղեկացանք, որ ՀԱԵ վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել` որոշվել է չգնալ ոչ մի կոմպրոմիսի եւ պատարագի կարգի խախտումները չներել: Նման խախտումներ կատարած քահանաներն ու պատարագներին ներկա գտնված թեմերի առաջնորդները եթե զղջման չգնան, կարգալույծ կարվեն: Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին:

Կարգազանց սրբազանները շատ խեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել: Նախ, որովհետեւ հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա՝ որովհետեւ ՀԱԵ վերնախավը զիջումների չի գնալու՝ հասկանալով, որ զիջում՝ նշանակում է Եկեղեցու կազմաքանդում եւ Վեհափառի հրաժարական:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ «ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի...

Դեբետում գայլերի հարձակմшն հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը սատկել են, ևս 14-ը՝ վնասվել

Դեբետում գայլերի հարձակմшն հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը սատկել են, ևս 14-ը՝ վնասվել

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբետ բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով վնասվել են ոչխարներ։ Shamshyan.com-ի...

Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեւաչափը, որի շրջանակում ջանքերը մեկտեղելու մասին են հայտարարել ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյո՞ք իդեալական է իր կազմով կամ ձեւով։ Իհարկե ոչ։ Բայց արդյո՞ք լինում է իդեալական ձեւաչափ քաղաքականության մեջ...

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Սարատովի հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։ Արարողությունը խորհրդանշում է Հայոց...