Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

7 Օգոստոսի, 2026

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։

Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգության պատճառ են դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ տեղ ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև կարևոր դեր է կատարում համաշխարհային քրիստոնեական համայնքում։

Կազմակերպության գնահատմամբ՝ սրբավայրերում ուժի կիրառման և հոգևորականների ձերբակալությունների մասին հաղորդումները հարցեր են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի վայրերի անձեռնմխելիության և կրոնական հաստատությունների ինքնավարության վերաբերյալ։

WCC-ն նաև զգուշացրել է, որ հասարակական կոշտ հռետորաբանությունը կարող է խորացնել հասարակության ներսում առկա բաժանումները։

Կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել կրոնական առաջնորդների և հաստատությունների իրավունքներն ու արժանապատվությունը, պահպանել պատշաճ իրավական ընթացակարգերը և զերծ մնալ այնպիսի քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես կրոնական կառույցների թիրախավորում։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նաև կոչ է արել խրախուսել բաց և կառուցողական երկխոսություն պետական կառույցների և կրոնական համայնքների միջև։

Հայտարարության վերջում WCC-ն հայտնել է իր համերաշխությունը Հայ Առաքելական եկեղեցուն և բոլոր կողմերին կոչ արել գործել պատասխանատվությամբ ու փոխադարձ հարգանքով։

Նմանատիպ նյութեր

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու...