ԵԱՏՄ-ն խանդում է, մենք ասում ենք՝ «мы просто друзья»․ Նարեկ Կարապետյան

17 Սեպտեմբերի, 2026

 

«Կառավարության հարցուպատասխանը բաղկացած էր երկու մասից՝ տնտեսական և արտաքին քաղաքական (մեծ հաշվով)։

Տնտեսական մասում մենք ֆիքսեցինք երկու կարևոր փաստ․

  • Առաջին․ այս տարի մեր երկրում գյուղատնտեսությունը շեշտակի՝ ցատկաձև անկում է ապրում։ Վեց ամսվա ընթացքում արձանագրվել է 11% անկում, իսկ երկրորդ եռամսյակում ցուցանիշը հասել է 15%-ի․ սա խայտառակ վիճակ է 1 միլիոն մարդու համար։

  • Երկրորդ․ իմացանք, որ բանկերի տոկոսադրույքները բարձրանալու են, ինչը նույնպես շատ վատ ազդեցություն կունենա մեր ժողովրդի վրա։

Եթե կենտրոնանանք կոնկրետ փաստերի վրա, թե տնտեսական ինչ արդյունք ունեցանք, մտահոգիչ էր նաև այն, որ կառավարության ղեկավարը, կարծես, շատ չէր խորացել, թե քանի տոկոս է անկումը և ինչ մեծ խնդրի առջև ենք կանգնած այսօր»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայրը հայտնել է, որ իր 8-ամյա երեխային դպրոցում հոգեբանը և դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկում

Հայրը հայտնել է, որ իր 8-ամյա երեխային դպրոցում հոգեբանը և դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկում

Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդը և հայտնել, որ իր 8-ամյա որդուն, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի 3-Ե դասարանում, դպրոցի հոգեբանը և 3-Ե դասարանի դասղեկը պարբերաբար...

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. ամուր գործընկերության հիմքում ընկած է զինակցության և եղբայրության ոգին. Գյուլեր

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. ամուր գործընկերության հիմքում ընկած է զինակցության և եղբայրության ոգին. Գյուլեր

Հարավային Կովկասի ապագան պետք է ձևավորվի ոչ թե հակամարտությունների, այլ խաղաղության, անվտանգության, համագործակցության և բարգավաճման պայմաններում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Ինչպես հայտնում է Report-ը, Գյուլերն այս մասին ասել է...

38 մլն 930.5 հազար դրամ հավելավճար՝ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին. կառավարության որոշումը

38 մլն 930.5 հազար դրամ հավելավճար՝ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին. կառավարության որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և մյուս դատավորները հավելավճար կստանան. որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ Հավելավճարների համար 2026 թվականի բյուջեից կտրամադրվի 38 մլն 930.5 հազար...

Գայլերի հարձակման հետևանքով Ծաղկունքում 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել

Գայլերի հարձակման հետևանքով Ծաղկունքում 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ...