Խուլիգանություն՝ Երևանում. 1 տասնյակից ավելի քաղաքացիներ են տեղափոխվել ոստիկանության Մաշտոցի բաժին

17 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նազարբեկյան թաղամասից և Շինարարների փողոցից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերվել Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Վլադիմիր  Ա․-ն, 32-ամյա Ռազմիկ Բ․-ն՝ իր կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Խ․-ն, 46-ամյա Արթուր Բ․-ն, 36-ամյա Գևորգ  Ա․-ն, 28-ամյա Հովհաննես Մ․-ն, 29-ամյա Արտակ Ս․-ն, 42-ամյա Արտյոմ Ա․-ն, 42-ամյա Սուրեն Խ․-ն և 30-ամյա Արամ Ա․-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ բերման ենթարկվածները դեկտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 3/1 հասցեի մոտ հասարակության նկատմամբ անհարգալից բացահայտ արհամարական վերաբերմունք են ցուցաբերել, որը դրսևորվել է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով, մարդկանց անդորրը խախտելով, հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչնդոտելով։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանք քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով բերման ենթարկվածներից Վլադիմիր  Ա․-ն աշխատում է «Ռեյ Էներջի» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու։

 

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:...

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...