Խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձանագրի ստորագրման համար. Արմեն Գրիգորյան 

29 Մայիսի, 2025

Մենք երբեք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դուք խաղաղություն ասելով ի՞նչ եք հասկանում, ի՞նչ եք ուզում, որ լինի»,-լրագրողների հարցին հարցով պատասխանեց Գրիգորյանը։

Հենց այս գիշեր Խոզնավարում հնչած կրակոցների մասին լսելուց հետո Գրիգորյանն արձագանքեց.

«Միջադեպ եղել է, միջադեպի մասով մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ, բայց ես ուզում եմ նշել նաև սահմանազատման գործընթացը։ Հիմա, եթե միայն այդ կետով եք իրադարձությանը նայում, նայեք նաև սահմանազատման գործընթացին։ Սահմանազատման արդյունքում հիմա 12.7 կմ սահմանազատված հատված ունենք, նաև հավելյալ սահմանային գիծ ունենք, որտեղ երկու կողմում էլ սահմանապահ զորքերն են գտնվում։ Վերջին 5 տարվա ընթացքում մեկ միջադեպ չի եղել։ Շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանզատումը շարունակենք»։

Նա նշեց, թե խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ Հայաստանն առաջընթաց է ունեցել.

«Իհարկե, մեր բոլոր խնդիրները չենք լուծել, չենք կարող ասել, թե խաղաղության օրակարգն ամբողջովին իրագործված է, բայց համոզված կարող եմ ասել, որ այս հարցում ունեցել ենք արդյունքներ»։

 

Նմանատիպ նյութեր

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի «աննախադեպ հետևանքների» մասին։ «Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին» և զգուշացնում է, որ...

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․ «Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և...

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի...

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...