Խոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանին

27 Հոկտեմբերի, 2026

Չուվաշիայի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ Միշա Գրիգորյանի «Խոր Վիրապ, Արարատ» կտավը (2024թ., 63/87), այսուհետ կցուցադրվի Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում:

Նկարը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին փոխանցել է Չուվաշիայի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Հախվերդյանը:

Նա նշել է, որ թեպետ վարպետն ապրում և ստեղծագործում է հայրենիքից հեռու, սակայն հոգով կապված է հայրենիքի հետ:

«Այս կտավը հայ ժողովրդի կորսված տարածքների, մեր հոգևոր ժառանգության և այդ ժառանգությունը սրբորեն պահելու մասին է»,- ասել է Հախվերդյանը:

Նա նաև նշել է, որ 2026  թվականի դեկտեմբերին լրանում է Միշա Գրիգորյանի ծննդյան 80-ամյակը, ինչի առիթով նախատեսում են կազմակերպել վարպետի նկարների մեծ ցուցադրություն:

Եզրաս Սրբազանը օրհնության ու երախտագիտության խոսք է ասել նվիրատու Միշա Գրիգորյանին՝ մաղթելով ամենայն բարիք բարեպաշտ և հայրենասեր Գրիգորյան ընտանիքին:

«Տապան» թանգարանը, որը գործում է եկեղեցական համալիրի բացումից ի վեր, ձևավորվել և հարստացել է ազնվասիրտ հայորդիների նվիրատվությունների շնորհիվ: Եզրաս Սրբազանի հոգածությամբ թանգարանն իր պատերի ներսում ամբարում է ազգային և եկեղեցական մշակույթի հին ու նոր  բազում ստեղծագործություններ, որոնք պատմում են հայ ժողովրդի պատմության և ինքնության մասին: Ցուցադրվող նմուշները դիտողին տանում են դեպի հայրենիք, հայի արմատները, դարեդար կանգուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք՝ ՄԱԿ-ի...

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես. Սասունյան

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես. Սասունյան

Տարիների ընթացքում ես հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են հայկական հարցերի վերաբերյալ իմ շաբաթական վերլուծությունները վերահրատարակվել կամ հակադարձվել ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների կողմից։ Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ, արտասովոր էր։...

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցներն օգտագործվում են որպես անարդար մրցակցության գործիք։ Ի վերջո, սա հանգեցնում է լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են այդ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը գազի համաշխարհային...

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանային բոլոր խնդիրները՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքիանը նշել է, որ...

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա,...