Վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում ենք այս մղձավանջը. Տեր Սեբեոս քահանա

26 Օգոստոսի, 2026

Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը գրում է. «Ցինիկ՝ ով իր անսանձ ու զազրախոս բերանով խոստովանում է, որ «հարցի բովանդակությունը իրավական չէ» (ն.փ.), բայց ողջ պետական, դատական և ուժային ռեսուրսն ի գործ է դրել մեր Մայր եկեղեցին «բարենորոգելու» այն էլ, ՀՀ կառավարության ծրագրում ներառելով։
Ցինիկ՝ ով իրեն համարելով «Սուրբ եկեղեցու Բանավոր հոտի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականոնության հետ» (ն.փ.), անարգ ու անպատկառ կերպով պառակտում ու ավեր է գործում ընդդեմ այդ իսկ եկեղեցու, իշխանական բիրտ ուժով խարխլելով 1700-ամյա Նվիրապետական կարգը, ի լուր և ի տես ողջ աշխարհի։
Ցինիկ՝ ով ասելով, թե «եկեղեցին առաջին հերթին հավատացյալներն են», իրեն հատուկ սոփեստությամբ, չարամտորեն մոլորեցնելով ոտնահարում է Եկեղեցու Յոթ խորհուրդներից՝ Ձեռնադրության և Օծման Քրիստոսավանդ, առաքելահաստատ և սրբազան խորհուրդը։

Աղվե՛ս, առանց Քրիստոս, առանց Քրիստոսի կողմից ընտրված Առաքյալ, առանց Առաքելական հաջորդականությամբ ձեռնադրված հոգևորականի եկեղեցի չկա՛։
Աղվե՛ս, անգամ Կենդանի նահատակ և Աստծու սիրելի Սուրբ Լուսավորչը Ձեռնադրության շնորհը կարևորելով ընդունեց այն Կեսարյայում և առանց նրա անգամ «երկու կամ երեք» Տրդատ թագավոր չէին կարող հիմնել Հայոց Սուրբ Եկեղեցին ու հռչակել Քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Աղվե՛ս, ես մեղավոր մարդ եմ, բայց ձեռնադրյալ քահանա։ Իմ մեղքը քաղաքական կատեգորեա չե, ուստի քանի դեռ ես հանցապարտ եմ միայն Աստծու առաջ այլ ոչ ձեր օրենսգրքերի, դուք անզոր եք իմ դեմ։ Պապանձվե՛ք բոլորդ։

Պողոս առաքյալն ասում է.
«Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատու՛ն մնացեք, անշա՛րժ եղեք, ամեն ժամ ավելի՛ն եղեք Տիրոջ գործի մեջ. իմացե՛ք, որ ձեր վաստակը զուր չէ Տիրոջ առաջ» (Ա Կորնթ. 15,58)։

Հ.Գ. Վա՛յ ու ամո՛ թ ինձ, որ Հայոց հայրապետը ՀՀ դատարանում մեղադրյալի աթոռին է։
Վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում ենք այս մղձավանջը։
Աղոթքն անգամ չի մխիթարում. Տե՛ր, ներիր և ողորմիր»։

 

Նմանատիպ նյութեր

Ահազանգ՝ միջազգային կառույցներին․ պահանջում ենք չլռել․ Գոհար Ղումաշյան

Ահազանգ՝ միջազգային կառույցներին․ պահանջում ենք չլռել․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ահազանգում է․ «Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Դուք տեսաք, որ երեկ ես նույնպես մասնակցեցի Ստեփանավանում անցկացվող քարոզարշավին։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...