Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը․ Infocom

26 Դեկտեմբերի, 2025

Infocom-ը գրում է․ Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Ի տարբերություն Արմեն Ղազարյանների, Հայաստանում շատ չեն Մոհամադ Մաքքի, Գարեգին Հովիկյան, Արգիշտի Սահինյան, Արիկ Սուքիասյան, Վահան Խալոյան անունները կրող մարդիկ։

Այս անունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի նվիրատուների ցանկից են։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պարզել, որ այդ տարի կառավարող ուժին ֆինանսավորել են մի շարք պետական և ՏԻՄ մարմինների հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքած, պետական արտոնություններից օգտված, ինչպես նաև կառավարող ուժի ներկայացուցիչներին փոխկապակցվող բիզնեսների ներկայացուցիչներ, կառուցապատողներ և այլք։

Ընդհանուր առմամբ 2024 թվականին նվիրատվություններից ստացված 139 միլիոն դրամի ավելի քան 80%-ը ձևավորվել է 1 միլիոն և ավելի դրամ նվիրաբերած 54 անձանց փոխանցումներից, որոնցից 31-ը նվիրաբերել են առավելագույն սահմանաչափով՝ 2․5 միլիոն դրամ։

Պլատինե շաբաթ․ 3 օրում՝ 34 միլիոն դրամ

Մայիսի 13-ին ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Գարեգին Հովիկյանը։ Վերջինս «Ա. Մելքոնյան» ընկերության սեփականատերն է, որն ավելի հայտնի է «Կաթենի» կաթնամթերքի ապրանքանիշով։ Մեկ ամիս անց էլ Գարեգին Հովիկյանի եղբայրը՝ Հրանտ Հովիկյանն է ՔՊ-ին փոխանցել 2 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ «Ա. Մելքոնյան» ընկերության «խելացի» անասնաշենքը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական օժանդակության ծրագրի շրջանակներում։ 

Երկու նվիրատու 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել արդեն մայիսի 14-ին, 6 նվիրատու՝ մայիսի 15-ին, ևս 1-ը՝ մայիսի 16-ին։ Վերջին նվիրատուն Հակոբ Նազարյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ։ Նազարյանը 2023 թվականին հիմնադրված «Արմ-պրոֆիտ» ընկերության տնօրենն է։ Ընկերությունն իրականացնում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատումը։ Նազարյանի փոխանցումից մեկ օր առաջ 2․5-ական միլիոն դրամներ են փոխանցել վերջինիս կինը՝ Լիլիթ Նազարյանը, 19-ամյա դուստրը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Տիգրան Մարոյանը և Էլմիրա Մարոյանը։ 

Թեև «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատման շինարարական թույլտվությունը Նազարյանի ընկերությունը ստացել է 2025 թվականի փետրվարի 19-ին, անշարժ գույքի գործակալության կայքում, որն իրականացնում է համալիրի բնակարանների վաճառքը, նշված է, որ կառուցապատումը մեկնարկել է 2024 թվականի ապրիլի 1-ին։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Տիգրան Մարոյան Յուրիի» ԱՁ-ի հետ։ Վերջինս 71 միլիոն դրամի դիմաց իրականացրել է սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների պատրաստում, տեղադրում և ապամոնտաժում։

Մայիսի 14-ին 2.5 միլիոն դրամի նվիրատվություն կատարած անձանցից մեկը Վահան Խալոյանն է, վերջինս ներկայանում է որպես «ՎՄՎ Քամփանի» ընկերության տնօրեն։ 2019-ի վերջին հիմնված այս ընկերությունը 2020 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումներին և միայն 2024 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել է ավելի քան 1.2 միլիարդ դրամի պայմանագրեր՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Թեև որպես ընկերության տնօրեն ներկայանում է Վահան Խալոյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Շուշիկ Խալոյանն է, որը գրանցված է նույն հասցեում, ինչ նախկինում Վահան Խալոյանը, իսկ այժմ՝ նրա հայրը։

Նույն օրը ՔՊ կուսակցությանը խոշոր՝ 2 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել Ղևոնդ Էմյանը։ Վերջինիս «Գոլդ Ֆաերվորկ» ՍՊԸ-ով և «Ղևոնդ Էմյան Գևորգի» Ա/Ձ-ով 2019 թվականի մայիսին Վարչապետի աշխատակազմի հետ կնքել է երկու պայմանագիր՝ մեկը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների, մյուսը՝ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համար։ Երկու պայմանագրերն էլ կնքվել են հրատապ մեկ անձից ընթացակարգով, իսկ պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է շուրջ 1.4 միլիոն դրամ։

Ընդհանուր առմամբ, մայիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի քան 34 միլիոն դրամի նվիրատվություն, որից 32 միլիոնը՝ 1 միլիոն և ավելի դրամ փոխանցած 13 նվիրատուներից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը վերանայել  է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

Կառավարությունը վերանայել է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1–ի նիստում ընդունել է որոշում։ Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան...

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Հարկային ստուգումների անվան տակ Քննչականը հերթական բիզնեսն է կապարակնքել։ Սա այն է, ինչի մասին ԱԺ իմ ելույթում զգուշացնում էի. Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ...

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջուկային ոլորտում համագործակցություն կառուցելիս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Մենք կարող ենք այդ...

Եթե դու ՔՊ-ին քվեարկել ես, պետք է պատրաստ լինես տունդ կիսել ադրբեջանցիների հետ․ քաղաքագետ

ԵԽԽՎ զեկույցը, հայ-ռուսական հարաբերությունները, Մոսկվայի հնարավոր պահանջները, Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ առաջ քաշվող պահանջներն ու «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ այս և այլ հարցեր YerevanToday-ի տաղավարում քննարկել ենք քաղաքագետ Բենիամին...

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր...