Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»․ «Հրապարակ»

30 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից հետո ՔՊ ողջ ֆրակցիան մեկ մարդու պես շնորհակալություն է հայտնել նորաթուխ պատգամավոր Նարեկ Բաբայանին, որ ռեմբոյի պես՝ հաղթանդամ կազմվածքով աջուձախ ազատություն էր տվել բռունցքներին եւ վնասվածքներ պատճառել ոչ միայն ընդդիմադիր, այլեւ թիմակից գործընկերներին։

Նա այնքան էր տարվել մենամարտով, որ վերնաշապիկը դուրս եկած, փորն ու հաղթանդամ մարմինն ի ցույց դնելով հանրությանը՝ փնչացնելով ու վռչալով կռվում էր, հավանաբար փորձելով Նիկոլ Փաշինյանին ապացուցել, որ իզուր չի իրեն մանդատ շնորհել։

Չէ՞ որ մինչ օրս նրա ծպտունը լսող չի եղել, եւ երեւի առաջիկա 4-5 տարին էլ չեն լսի․ նրա «առաքելությունն» այլ է։ Մեզ պատմեցին, որ Նարեկ Բաբայանի «հերոսական» պահվածքը հատկապես ՔՊ-ական կանայք են բարձր գնահատել՝ նա այլեւս իրենց սրտի հերոսն է։

35-ամյա Բաբայանը մասնագիտությամբ պատմաբան է, խորհրդարան գալուց առաջ ընդամենը Չարենցավանի ավագանու անդամ է եղել, դրանից առաջ հայրենի Ալափարսում է ավագանու անդամ եղել եւ ԱՁ-ի տնօրեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է

Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։...

Նոյեմբերի 1-ին Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Նոյեմբերի 1-ին Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց...

Լավրովը ժամանել է ԱՄՆ

Լավրովը ժամանել է ԱՄՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ատլանտա՝ G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։ Հայտնում է Ռիա նովոստին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, քննարկումների...

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքներով՝ Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել էր 23 729 ձայն։ Ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացիներից ՔՊ-ի...