Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած»

24 Հուլիսի, 2025

Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հայ ժողովրդի ազգային արժանապատվության, անվտանգության ամենակարևոր թեմաներից մեկը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, շարունակում է շրջանառվել վտանգավոր արագությամբ։ Ադրբեջանը ամեն օր պաանջում է և ենթակառուցվածքներն է սարքում, Թուրքիան մշտապես խոսում է ու պատրաստվում շահագործմանը։ Շատ ուշագրավ է նաև Հայաստանն այսօր ղեկավարողների խոսույթը և ավելի ուշագրավ է՝ տարիների հետ դրա փոփոխությունը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշում են կողմերի միջև համաձայնեցմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարության մասին։ Ընդամենը սա։ Պատկերացրեք՝ Հայաստանի դիվանագիտությունը ինչ խայտառակ բանակցություն է վարել, պարտութուն կրել, որ 5 տարում տրանսպորտային հաղորդակցությունը դարձել է միջանցք։

Սրանք սկզբում ասում էին՝ ոչ մի միջանցք չի լինելու, միջանցք տվողը դավաճան է։ Հետո իրենց մեղավորությունը, Թուրքիայի, հիմա արդեն պարզվում է՝ ԱՄՆ-ի հետաքրքրություններն ու ճնշումները թաքցնելու համար Հայաստանի ԱԽ քարտուղարը թեմա գցեց, թե՝ Ռուսաստանն է պահանջում միջանցք։ Ռուսական կողմը՝ արտգործնախարարության մակարդակով, հայտարարեց մի քանի անգամ, որ միջանցք բառ չկա իրենց բառապաշարում, հետո արդեն Արևմուտքի հետաքրքրությունների մասին բարձրաձայնվեցին։ Դրան հաջորդեց Նիկոլենց սարքած բուկլետը՝ խաղաղության խաչմերուկի մասին, որը ծոցարպանը դրած՝ երկրե երկիր ման եկան, սակայն այդպես էլ որևէ հետաքրքրությւոն չշարժեցին։ Դրանից հետո լինում են էլի հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բանակցություններ, որոնց բովանդակությունը չեն բացահայտում, բայց զգացվում է, որ Հայաստանի դիրքորոշումը գնալով փափկում է։ Իսկ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի դիրքորոշումը հեչ, կարևորը Իրանի դիրքորոշումն է։ Այսինքն՝ Փաշինյանը համաձայն է կամ համաձայն կլինի-չի լինի՝ մեկ է։

Ի՞նչ է կատարվում այսօր։ Այսօր արդեն միջանցքի մասին խոսում են ամեն օր ու թեման արդեն այն մասին է, թե ով պետք է հսկի։ Նիկոլ Փաշինյանը 2021-2025 թվականներն անընդհատ ասում էր, որ երբ հասնի հսկելու փուլին, պետք է հսկեն հայերը, նոյեմբերի 9-ի պայմանագրում չկա կետ, որ պետք է հսկեն ռուսները, դա ինքնիշխանության կորուստ է և այլն։ Օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով վերահսկելու առաջարկի մասին։ Դրանից հետո մամուլի ասուլիսում Փաշինյանն ասաց, որ այո, ԱՄՆ առաջարկը քննարկում են։

Սրանք ասում են՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինեու է խաղաղության խաչմերուկ, բայց այս ընթացքում Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» տերմինը դրեց միջազգային շրջանառության մեջ, իսկ «Խաղաղության խաչմերուկի» մասին խոսում են միայն Նիկոլն ու Միրզոյան Արարատը ու մի երկու՝ դարձյալ իրենցից շատ բան չներկայացնող դեմքեր։ Փաշինանի՝ Ստամբուլում ու Աբու Դաբիում Էրդողանի և Ալիևի հետ երկկողմ բանակցություններից հետո պարզվում է, որ «Զանգեզուրի միջանցքում» արդեն հասել են արտապատվիրակման կետին։ Ու մարդիկ, որ ասում էին ով զիջի, միջանցք տա դավաճան է, դա անհնար է, ինքնիշխանության կորուստ է և այլն, հիմա համոզում են, թե դա միջանցք չէ, խաչմերուկ է ու ինչքան լավ կլինի, որ լինի, ներդրումներ կգան։

Այն, որ այժմ խոսք է գնում հսկողությունն այլ պետության հանձնելու մասին, նշանակում է, որ Հայաստանը չի կարողացել հաղթող դուրս գալ իր տարածքի մասին բանակցություններում։ Հայաստանը էլի միակողմանի զիջումների է գնում ու ժողովրդին համոզում է, թե՝ ներդրումներ կգան։ Նախ այս օրերի գործընթացները հիմնավորում են, որ ներդրումները ոչ թե կգան, այլ կշարունակեն փախչել Հայաստանից։ Ըստ երևույթին, բացի թուրքական, ադրբեջանական ու ամերիկյան ներդրումներից, մի քիչ էլ՝ եվրոպական, այլ ներդրում մեր երկրում պաշտպանված չէ։

Թե Հայաստանը ինչ օգուտ է ստանալու այդ ճանապարհից, չկա վերլուծված հաշվարկ․ մի տարանցումից պետք է օգուիտ ստանար, դա էլ արտապատվիրակվողը կստանա։

Հայաստանի բանակցողները, վստահաբար, խեղճացել-խեղճացվել են այդ բանակցություններում, որ եկել-հասել են միջանցքին ու այն Հայաստանի կողմից չհսկվելուն։ Բայց սա իր հերթին նոր վտանգների մասին է՝ ի՞նչ է լինելու հետո, հետո՞ ինչ են պարտադրելու զիջել, իսկ Սյունիքի կառավարո՞ւմը ում եք հանձնելու, ի՞նչ վտանգներ են բխելու սրանից։ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության խախտումը մեծանալու է։

Բացի այդ, նաև աշխարհաքաղաքական լուրջ պրոբլեմներ են բերվում․ տարածաշրջանում գերիշխող դիրք է զբաղեցնելու Թուրքիան, արդեն ճանապարհի մի մասն անցել է, Ադրբեջանը հաղթել է պատերազմում, ինչի արդյունքում փորձում է լավ ամրանալ, Ռուսաստանն ամեն գնով չի թողնի իրեն դուրս հանել տարածաշրջանից, իսկ Իրանի համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում, որոնք չի հանդուրժի։ Ներս են մտնում նաև ԱՄՆ-ն և Թուրքիայի միջոցով՝ ԵՄ-ն։ Փաշինյանը Արցախում պարտությամբ, իսկ դրանից հետո՝ դիվնագիտական, քաղաքական ձախողումների արդյունքում տարածաշրջանը ուղղակի խառնել է։ Ունեմ տպավորություն, որ Փաշինյանը բոլոր բանակցություններում շատ անտարբեր է եղել, թե ինչ են քննարկում մեր երկրի տարածքի կարգավիճակի մասին ու ընդամենը մի հարց է տվել՝ արդյունքում ես կմնա՞մ իշխանության։ Հանուն դրա՝ աճուրդի է հանել Սյունիքը՝ էլ միջանցք, էլ վերահսկողություն, էլ վարձակալություն։ Աճուրդի է հանել, ու գնորդները հայտնվել են։

Այս մարդկանց 2018, ապա 2021 թվականներին ժողովրդի մի մասը ի պահ է տվել Հայաստանի տարածքը, սրանք էլ ծախում են, հանձնում են, հարստանում են ու քեֆ են անում։

Մենք կընկնենք ՀԷՑ-ով, եկեղեցու վրա գրոհները կանխելով, լուսաբանելով, քաղբանտարկյալներով, ու արդեն մի օր էլ կզարթնենք միջանցքում։

Մի բան էլ․ որ միջանցքի վերահսկողությունը առաջարկել են իրականացնել ամերիկացիները, այդ մասին մենք ո՞րտեղից ենք իմացել, կառավարությունի՞ց, Նիկո՞լն է աել։ Ոչ, մենք իմացել ենք ինչ-որ արտասահմանյան կայքից։ Արտասահմանյան լրատվամիջոցում ենք կարդացել։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Հայաստանի ճակատագրի, ապագայի, մեր երկրի տարածքի աճուրդների մասին իմանում ենք մի երկրի դեսպանի՝ մեկ այլ՝ թշնամական երկրում ելույթից ու մամուլի հրապարակումից։ Որովհետև էս «թափանցիկները» բանակցում են որտեղ ուզում են, ինչ ուզում են։

Կարճ ասած՝ սրանք ժողովրդին վախեցրել են պատերազմով, ամեն գնով խաղաղության քարոզ են անում, ասում են՝ տեսեք սահմաններին հանգիստ է, ու այս ընթացքում, վստահաբար, երկրի տարածքներն են զիջում, միջանցք են տալիս ու նաև ակտիվ քնարկում են Հայաստանի բնակչության թվակազմը հօգուտ ադրբեջանցիների փոփոխելու հարցը։ Սա բանակցելն է Նիկոլի ձևով, ապագան է Նիկոլի ձևով։ Որևէ մեկը ձեզանից պատկերացրե՞լ է նման խղաղություն։ Վստահաբար՝ ոչ; Իսկ արդյո՞ք նման ձևով խաղաղություն պետք է։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հասել ենք մի կետի, երբ «համազգային նպատակ» ձևակերպումն է խնդիր համարվում․ Արամ Վարդևանյան 

Մենք կրկին վերադարձել ենք մի իրավիճակի, որ խոսվում է Սահմանադրության՝ նոր Սահմանադրության ընդունման մասին, որի նպատակը չեն էլ թաքցնում, նախաբանը իր ձևով և բովանդակությամբ փոխելու մասին է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «ՀՀ անկախության...

Բոլորիս առաքելությունն է հաջորդ սերնդին փոխանցել ուժեղ Հայաստան․ Սամվել Կարապետյան

Բոլորիս առաքելությունն է հաջորդ սերնդին փոխանցել ուժեղ Հայաստան․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի  շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության տոնի առթիվ. Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 35 տարի առաջ մեր ժողովուրդը «Այո» ասաց անկախ և ինքնիշխան...

Տիգրանաշենն է այսօր մեր անկախության մարտահրավերը․ Նարեկ Կարապետյան

  «Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին մեր երկար տարիներ, երկար դարեր սպասված Անկախության օրվա առթիվ։ Մեր երկիրն արդեն հասուն, հասունացող համակարգ է։ Այսօր եկել ենք այստեղ, որովհետև հենց Տիգրանաշենն է այսօր մեր անկախության...

ՌԴ նախագահը շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին

ՌԴ նախագահը շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձ է հղել   Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ. «Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- նշված է ուղերձի...

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն սրբազան

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այցելել է Այգեզարդի կառուցվող Սուրբ Վարդան եկեղեցական համալիր, որտեղ հանդիպել է համայնքի պատանիների և «Կորիզ» մանկապատանեկան համույթի անդամների հետ։ Դիմելով պատանիներին՝ Սրբազան Հայրը շեշտել է, որ...