Խաղաղություն չկա ու չի լինելու. Վարուժան Գեղամյան

25 Սեպտեմբերի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Տեսանյութում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հարցազրույցից մի դրվագ է։
Լրագրողը հարցնում է, թե որն է Մերձավոր Արևելքում պատերազմի ու դա կանգնացնելու ԱՄՆ միջնորդության վերջնական հանգրվանը։ Միացյալ Նահանգների անունից մեր տարածաշրջանում հիմնական բանակցող հանդես եկող Բարաքը, ով էթնիկ քրիստոնյա արաբ է Լիբանանից, և, թերևս, լավ է հասկանում և՛ մերձավորարևելյան, և՛ ամերիկյան քաղաքականությունը, տալիս է ահա այս պատասխանը (ներկայացնում եմ հայերեն թարգմանությունը)։
Անպայման լսեք, մի քանի վայրկյան է։

Լրագրող.
— Ո՞րն է վերջնական հանգրվանը։

Թ. Բարաք.
— Ես հույս ունեի, որ չեք հարցնի այդ մասին, քանի որ ես չգիտեմ։ Չեմ կարծում, որ որևէ մեկը գիտի։
Տեսե՛ք։ Երբ ասում ենք, որ վերջում պիտի հաստատվի խաղաղություն, դա պատրանք է (իլյուզիա)։ Երբեք խաղաղություն չի եղել։ Եվ թերևս երբեք չի էլ լինի։ Բոլորը պայքարում են լեգիտիմության համար։ Ուստի երբ կողմերն ասում են, որ պայքարում են սահմանների ու սահմանագծերի համար, իրականում դա էդպես չի։ Սահմանը բանակցությունների տարադրամն է։ Վերջնական նպատակը այն է, որ կողմերից մեկն ուզում է տիրապետող լինել ու թելադրել, ինչը նշանակում է, որ մյուս կողմն էլ պիտի ենթարկվի։ Արաբները չեն կարող ենթարկվել, «ենթարկվել» բառ չկա արաբերենում։

Բարաքի մոտեցումը լիարժեք կիրառել է նաև մեզ համար՝ Հարավային Կովկասում։ Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը Հայաստանի դեմ 1-2 գյուղ պոկելը չի, որ մենք էլ հանձնենք ու պրծնի կռիվը։ Խնդիրը մեր վրա տիրապետություն հաստատելն է։ Տիրապետություն, որ թույլ կտա կլանեն ողջ հայկական պետությունը։
Ուստի խաղաղություն չկա ու չի լինելու։ Լինելու է պայքար ուժի համար, որում մենք պիտի հաղթենք ու ապահովենք մեր անվտանգությունը»

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...