«Խաղաղության» սուտ պատրանքը․ Արման Աբովյան

20 Օգոստոսի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաղաղության» սուտ պատրանքը․ ինչպես է մանիպուլացվում «Արևմտյան Ադրբեջանի» թեման:

2025 թ. ամռան վերջերին հայկական հանրային դաշտում, հատկապես սոցիալական ցանցերում, ակտիվորեն տարածվում է այն թեզը, թե իբր Ադրբեջանը դադարեցրել է իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ՝ նախևառաջ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի առումով։

Վիճակն այն աստիճանի է հասել, որ հայկական տեղեկատվական տիրույթում սկսեցին հայտնվել ադրբեջանական քարոզիչներ, որոնք շատ ակտիվ տարածում են նույն թեզը՝ իբր Ադրբեջանը դադարեցրել է իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։

Հայկական և ադրբեջանական քարոզիչները միասին համաձայնված աշխատում են՝ հասարակությանը թելադրելով շինծու «խաղաղության» պատրանք։ Սակայն իրականում սա ոչ թե խաղաղություն է, այլ ուղիղ խաբեություն։

Ինչ է «Արևմտյան Ադրբեջան»․ պետական մակարդակով տարածվող քարոզչությունը։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող կոնցեպտը իռեդենտիստական քարոզչություն է, որը տարածվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ ներառյալ նախագահ Իլհամ Ալիևը։ Այն ակտիվորեն տարածվում էր ադրբեջանական պետական ԶԼՄ-ների և ալիևյան կեղծ-ակադեմիական կառույցների միջոցով։

Ճիշտ այդ կառույցներն են տարածում այն թեզը, թե Հայաստանի ներկայիս տարածքը պատմականորեն «ադրբեջանական հողեր» են։ Հատուկ ընդգծենք, որ հենց Ալիևը բազմիցս հայտարարել է․ «Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։

Այնուամենայնիվ, հայկական մեդիադաշտում հնչում են հայտարարություններ, թե Ադրբեջանը հրաժարվում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարից, դադարեցնում է իր պահանջները և գալիս է խաղաղություն։

Սակայն փաստերն այլ բան են ասում․ պաշտոնական կառույցները, ներառյալ Western Azerbaijan Community-ն, որը ենթարկվում է Ադրբեջանի նախագահի վարչակազմին, պաշտոնապես հերքել են իրենց լուծարման մասին լուրերը՝ դրանք որակելով որպես «սուտ» և «ֆեյք»։

Ադրբեջանի պետական։ բյուջետային ծախսերի մեջ նաև ներառված էր «արևմտյան Ադրբեջան» նախագծի տարածմանն և հիմնավորման համար բավականին լուրջ գումարներ։ Այսինքն մենք գործ ունենք պետական ծրագրի հետ։

Երկակի մանիպուլյացիա։

Այսպիսով, գործ ունենք երկակի մանիպուլյացիայի հետ․

Մի կողմից՝ Ադրբեջանում պետական մակարդակով ՀԵՆՑ ԱՅՍՕՐ տարածվում է ագրեսիվ տարածքային նկրտումները արդարացնող հռետորաբանություն «Արևմտյան Ադրբեջանի» միջոցով։

Մյուս կողմից՝ Հայաստանում հասարակ մարդկանց շրջանում տեղեկատվական կեղծ լուրեր տարածելով ստեղծվում է շինծու խաղաղության պատրանք և իբր պահանջների դադարեցում։

Ի՞նչն է մղում Հայաստանում գործող տեղեկատվական դաշտի որոշ աղբյուրներին տարածել այս սուտ նարատիվները։

Ամեն ինչ պարզ է․ իշխող «թավշյա» իշխանության վարկանիշի փրկությունը։

Ադրբեջանի շահը հայկական պատրանքի լույսի ներքո. 

Սոցիալ-քաղաքական խորացող ճգնաժամի պայմաններում իշխանությունները ձգտում են հանրությանը ցույց տալ խաղաղության իրատեսությունը։ Իսկ Ադրբեջանը կենսականորեն շահագրգռված է Հայաստանում ներկայիս իշխանության պահպանմամբ՝ այն դիտարկելով որպես պատմական հնարավորություն Հայաստանի՝ որպես պետության ապամոնտաժման համար։

Սա դրվագ չէ, այլ համակարգային միտում և խաղաղասիրական սուտի մահաբեր հոսքը միայն կաճի։ Հայաստանում ավելի ու ավելի կփառաբանեն «խաղաղությունը Ադրբեջանի հետ», իսկ Բաքվում շարունակելու են քարոզել հայկական տարածքների նվաճման գաղափարը։

Հռետորիկական հարց

Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանում «խաղաղության» առասպելների տարածումը։

Միակ եզրակացությունն այն է, որ «Արևմտյան Ադրբեջանի» նախագծի չեղարկման մասին ֆեյքը պարզապես խաղաղության իմիտացիա է։ Այն ավելի շատ հիշեցնում է զանգվածային տեղեկատվական «ցավազրկում»՝ «Արևմտյան Ադրբեջանի» իրական գործողությունից առաջ։

Վերջաբան

Այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ ամռանը, երբ Հայաստանի ներքին մթնոլորտը աշնանը ընդառաջ կտրուկ քաղաքականացվում է։

Պետք է սպասել մանիպուլյատիվ հաղորդագրությունների նոր հոսքի, որոնք կպատրաստեն հանրությանը հերթական սուտ կոնցեպտի համար․ իբրայս իշխանությունը բերել է խաղաղություն, իսկ առանց նրանց կլինի պատերազմ։

Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է․ հենց այս իշխանությունն է գլխավոր ռիսկերի և սպառնալիքների գեներատորը Հայաստանի համար։

Նմանատիպ նյութեր

Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ամեն մի դասի ճակատին․ Հայր Ասողիկ

Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ամեն մի դասի ճակատին․ Հայր Ասողիկ

Այն, ինչ կատարվում է այս օրերին, համաշխարհային ու համաքրիստոնեական խայտառակություն է։  Այս մասին  հայտարարել է Հայր Ասողիկ Կարապետյանը։ Հայոց Վեհափառ Հայրապետը, այո', կգնա դատարան, կգնա, քանի որ Հայոց Հայրապետն իր Հարուցյալ Տիրոջ անձնազոհ հետեւորդն է, Քրիստոս Աստծո...

Մեր հարաբերությունները հարևան երկրների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում․ Փեզեշքիան

Մեր հարաբերությունները հարևան երկրների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում․ Փեզեշքիան

 Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում, և հարևան երկրները շատ լավ են համագործակցում մեզ հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Այս պատերազմի ծրագրերից մեկը հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից անկարգություններ և...

Դամասկոսի արվարձանում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Դամասկոսի արվարձանում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Դամասկոսի արվարձանում գտնվող Ջարամանա քաղաքում միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, 13 մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը։ Անվտանգության կառույցների աղբյուրի տվյալներով՝ միկրոավտոբուսի ներսում...

Անընդունելի և դատապարտելի է Վեհափառին դատարան հրավիրելը․ Արամ Ա

Անընդունելի և դատապարտելի է Վեհափառին դատարան հրավիրելը․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեահափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի․ «Երկու Վեհափառներս մնայուն կապի մէջ ենք իրարու հետ եւ կը խորհրդակցինք մեր Հայրենիքն ու ազգը յուզող խնդիրներու շուրջ։ Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ամբողջությամբ արմատից փտած ծառի տապալման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Օհանովի փողոցում արմատից փտած ծառը քամու հետևանքով տապալվել է, գրում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար...