Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի գործընկերոջ՝ Կեստուտիս Բուդրիշի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, դրանց զարգացման դինամիկան, ինչպես նաև Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունները։
Բայրամովը հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանը նպաստող գործընթացները։
«Այս ուղղությամբ նկատվում են մի շարք դրական զարգացումներ։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարի մեր տարածքով Հայաստան բեռների տարանցման մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման և TRIPP նախագծի վրա աշխատանքների իրական մեկնարկի վերաբերյալ», — նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։



