«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին

23 Նոյեմբերի, 2026

«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին։ Մասնավորապես առանձնացրել է սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվականի հաղորդմամբ՝ Անկախության հռչակագրում առկա «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը Թուրքիայում ընկալվում է որպես տարածքային հավակնություն և կապվում երկրի արևելյան շրջանների հետ։ «CNN Türk»-ը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ գործող տեքստի որոշ դրույթներ Հայաստանը պահում են հակամարտության տրամաբանության մեջ։

Նշվում է, որ նոր սահմանադրության նախագծի նախնական տարբերակը հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ։

«CNN Türk»-ն այս զարգացումները ներկայացնում է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում։ Հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկը համարել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը՝ Ղարաբաղի վերաբերյալ դրույթների վերանայման պահանջով։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը. ԱԳՄԱՆ

Քննարկվել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը. ԱԳՄԱՆ

Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։ Զրուցակիցները գոհունակությամբ...

Ինչ լավ է, որ չունեք անհրաժեշտ մանդատը՝ այս խայտառակությունը հանրաքվեի դնելու համար. Սամվել Հակոբյան

Ինչ լավ է, որ չունեք անհրաժեշտ մանդատը՝ այս խայտառակությունը հանրաքվեի դնելու համար. Սամվել Հակոբյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը գրում է. «Անկախության հռչակագրից հրաժարում, դատական համակարգի նկատմամբ վերահսկողության ուժեղացում, քաղաքացիների իրավունքների սահմանափակում և իշխանության կենտրոնացման նոր մեխանիզմներ Ինչ լավ է, որ չունեք...

Սահմանադրությունով են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվերակելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը. պատգամավոր

Սահմանադրությունով են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվերակելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Արդեն տեսանք ինչ չկա Փաշինյանի հրապարակած տեքստում. Ոչ մի էական դրական բարեփոխում ժողովրդի համար, Անկախության հռչակագրից հրաժարում, արդյունքում նաև Հայոց Ցեղասպանության հիշատակման վերացում։ Հիմա տեսնենք...

Նոր Սահմանադրության նախագծում հանվել է Անկախության հռչակագրին հղումը

Նոր Սահմանադրության նախագծում հանվել է Անկախության հռչակագրին հղումը

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում բացակայում է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին ուղղակի հղումը, որը ներառված է գործող Սահմանադրության նախաբանում։ Գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ հայ ժողովուրդը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀՀ էներգետիկ անվտանգության մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀՀ էներգետիկ անվտանգության մասին

Տեղի է ունենում փորձագիտական պանելային քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության արդի մարտահրավերներին և ազգային ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։ Քննարկմանը մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ, վառելիքաէներգետիկ համալիրի...