Վտանգավոր փոփոխություններ են նախատեսվում. «Հրապարակ»

4 Փետրվարի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական մեծամասնությունն ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում երեկ հավանության արժանացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որում վտանգավոր փոփոխություններ են ներառված։ Ըստ դրանց՝ արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։

Նշենք, որ այս արարքներն արդեն իսկ քրեորեն պատժելի են, ուստի իմաստ չկար ներառել տեսալսողական մեդիայի մասին օրենքում: Ակնհայտորեն, մութ նպատակով է դա արվում` TV-ների ազատությունը սահմանափակելու համար: Մեկ այլ վտանգավոր դրույթ էլ են ներդնում` արգելել օտարերկրյա ծրագրերով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, որը եւս կամայականորեն կմեկնաբանվի։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է...

Տասը տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան 

  «44-օրյա պատերազմի մասին ես ամենատարբեր հարթակներում հինգ տարի անընդհատ խոսել եմ դրա մասին։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել։ Այսինքն՝ որևէ թեմա ես ավելի շատ չեմ խոսել՝ սկսած Քննիչ հանձնաժողովից, էլ չեմ ասում՝ Ազգային...

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 14–ին Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ 8–րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը՝ Զոհրապը, դասի ժամին մուտք է գործել դասարան, ապտակել աղջկա համադասարանցիներից մեկին և դրսևորել ագրեսիվ...

Եթե մարդու տունը 3 տարի առաջ 50 000 դոլար էր, հիմա 100 է. նա կրկնակի հարստացել է. Նիկոլ Փաշինյան

«Չեմ ուզում թաքցնել՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ ենք համարում,...